Քննարկվում է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու հարցը
SocietyՔննարկվում է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու հարցը։
Այս մաին InfoPort.am-ին հայտնեցին կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրները: Ըստ աղբյուրի պատճառը երեկ Ջերմուկի ուղղությամբ թշնամու առաջխաղացումն է:
Ըստ InfoPort.am-ի տեղեկության, երեկ թշնամուն հաջովել է Ջերմուկի ուղղությամբ ճեղքել դիրքերից մեկի պաշտպանությունը և առաջխաղացում ապահովել:
Հատկանշական է, որ Պաշտպանության նախարարությունում ի սկզբանե փորձել են կոծկել այդ ինֆորմացիան, ներկայացնելով, որ հակառակորդը հորիզոնական ուղղությամբ է շարժ կատարել միայն Սև լճերի ուղղությամբ: Իսկ ուղղահայաց ներթափանցում չի եղել:
Կառավարությունում դիտարկում են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին ՊՆ նշանակելու հնարավորությունը: