10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ) Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ) Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ) Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ) «Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) 

Շուրջ 7.4 միլիոնի դրամաշնորհ՝ գիտնականներին․ սա կարելի է որակել՝ վերածնունդ․ Վահե Դանիելյան

Գիտություն և Մշակույթ

Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը կրթաթոշակներ հանձնեց նախ մագիստրոսներին և  ասպիրանտներին, ապա նաև Ֆունդամենտալ աջակցություն ցուցաբերեց Հայաստանում գործող համալսարանների եւ գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական թիմերին։

10 հետազոտական թիմերն իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար ստացան ֆինանսավորում շուրջ 7.4 միլիոն ՀՀ դրամի չափով։ Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիրը (Faculty Research Funding) իրականացվում է Ֆիլիպ Մորիսի PMI Science-ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից։

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը մեզ պատմեց, որ այս նախաձեռնությունն ունի 4 տարվա պատմություն  և  արդեն 4 տարի ակտիվ համագործակցում են Ֆիլիպ Մորիսի PMI Science-ի հետ։ Աջակցում են Հայաստանի գիտական համայնքին, ավելի կոնկրետ՝ գիտությամբ զբաղվող գիտահետազոտական ինստիտուտներին  և համալսարաններին․ «Կոչվում է ֆակուլտետային դրամաշնորհ, ինչը նշանակում է՝ թիմը չի կարող դիմել ծրագրին, այլ պետք է դիմի գիտահետազոտական ինստիտուտի միջոցով։ Դրանով կարողանում ենք միջավայր ստեղծել, որպեսզի գիտնականները ոչ միայն ստանան ֆինանսավորում, այլ ստեղծեն և աջակցեն գիտական միջավայրին։ Տարեկան ֆինանսավորում ենք շուրջ 10 ծրագիր, ամեն ծրագիրը համարժեք է 15 հազար դոլարի, որի միջոցով հիմնականում փորձում ենք նախ վերհանել այն խնդիրները, որոնք կան մեր գիտահետազոտական կենտրոններում, երկրորդը՝ փորձում ենք միջավայրում համագործակցություն ստեղծել գիտական ղեկավարների, ասպիրանտների ինչպես նաև մագիստրոսների միջև։ Շատ ուրախ ենք, որ կարողանում ենք աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում կա գիտություն և կարող է այն հետաքրքրել PMI Science-ի պես առաջատար ընկերություններին»։ 

Լինելով աշխարհում ՖՄԻ 3-րդ գիտահետազոտական կենտրոնը՝ PMI Science-ը ակտիվ մասնակցում է Հայաստանում գիտական կյանքին իր հիմնադրման չորս տարիների ընթացքում համագործակցելով մոտ 125 առաջատար գիտնականների, ինչպես նայև լաբորատորիաների հետ։ Իր գործունեության չորս տարիների ընթացքում կենտրոնն ավելի քան 100 կրթաթոշակ եւ դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողներին ու ֆակուլտետային հետազոտական թիմերին` մի շարք ուղղություններով իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար:

«Սա կարելի է որակել որպես վերածնունդ, որովհետև սա այն է, ինչ պատմության մեջ մշտապես եղել է Հայաստանում։ Ինչու, որովհետև մենք այսօր պատվում ենք ֆակուլտետներին, որտեղ կա գիտական հենք։ Ցանկացած հայ երազում է, որ իր զավակը սովորի բարձրակարգ համալսարանում, այսօր մենք խթանում ենք այն ֆակուլտետնի աշխատանքը, որոնք բարձրակարգ են և ունեն բարձր տեխնոլոգիաներ իրենց կրթական համակարգի ներքո։ Կարելի է ասել՝ վերադառնում ենք մեր արմատներին»,- ասում է Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը։

Ֆիլիպ Մորիս Հայաստան ընկերության արտաքին կապերի ղեկավար Վիկտորյա Պողոսյանը ևս կարծում է, որ մեր գիտական և տեխնոլոգիական համայնքը ֆանտաստիկ ներուժ ունի։ Պողոսյանը նաև կարևորում է գիտնականի ազատ ստեղծագործելու հնարավորությունը․ «Շատ կարևոր է, որ ազատություն տանք գիտական և կրթական թիմերին, որպեսզի ամբողջ ներուժով կենտրոնանան գիտության ուղղութամբ։ Մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի այս ծրագրերը հաջողակ լինեն և ավելի մեծացնեն այն ներուժը, որը մենք ունենք։ 4 տարվա ընթացքում,քայլ առ քայլ դժվարություններ անցնելով, արդեն տեսնում ենք ծրագրեր, որոնք կարող են գիտությունից անցնել կիրառության։ Հպարտանում ենք, որ մաս ենք կազմում այդ ամբողջ համայնքին և համոզված եմ, որ տարեցտարի այդ տեմպն արագանալու է»։

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը, ով ևս մասնակցում էր սերտիֆիկատների հանձնման արարողությանը, մեզ պատմեց, որ  5 հոգանոց թիմը ամսական շուրջ 350․000 դրամ աշխատավարձ ստանալով, կարողացել է նախատեսված հետազոտությունների 90 տոկոսը իրականացնել։ Ըստ Սահարյանի՝ ցանկացած այսպիսի ֆինանսավորում լրացուցիչ աղբյուր է, որ ապահովվի կադրերի երիտասարդացումը։

Կրթաթոշակի մեկ այլ շահառու՝ Հայ ռուսական համալսարանի կենսատեխնոլոգիայի և բժշկական կենսաքիմիայի ամբիոնի վարիչ Աշխեն Հովհաննիսյանը կարծում է, որ գիտության ֆինանսավորումը պետք է խրախուսվի և այդ գործում PMI Science-ը և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը շուտվանից դրական ներգործությունն են ունենում գիտական համայնքի զարգացման և ֆինանսավորման գործում․ «Գիտությունն անընդհատ պետք է ֆինանսավորվի, որպեսզի գիտնականը համահունչ քայլի գիտության զարգացմանը և կարողանա իր հայտնագործություններն անել՝ չմտածելով նյութի կամ սարքավորումների պակասի մասին։ Գնահատում եմ՝ նման միջոցառումները և ինքս էլ մեր թիմով հանդերձ մասնակցում ենք միշտ շատ ակտիվ և ներկայացնում ենք մեր ինովացիոն պրոյեկտները»։

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլըԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)
Ամենադիտված