ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան 

Մաքսակետի տեղադրման հայելային էֆեկտը Սուրեն Պապիկյանի նշանակումը եղավ

Քաղաքական

Այսօր հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել Պաշտպանության նախարար։ Թե որն է այս հապճեպ փոփոխությունների պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն նկատենք, որ դեռ նոյեմբերի 11-ին Պապիկյանը հայտարարում էր, որ ինքը շրջում է Սյունիքի խնդրահարույց համայնքներուվ և խոստանում այնտեղից չհեռանալ մինչև անվտանգային խնդիրների լուծումներ չնշմարվեն։ Հարցերի պատասխանները ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց ստանալ Սուրեն Պապիկյանից, սակայն լսելով, որ լրագրող է զանգահարել հաջողություն մաղթեց և անմիջապես անջատեց հեռախոսը՝ խուսափելով հանրությանը հետաքրքրող բազմաթիվ հարցերից։

Այսպիսով, մեզ չհաջողվեց պարզել, թե, օրինակ, ինչ անվտանգային խնդիր է հասցրել լուծել Սյունիքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօրվանից թշնամին  մաքսակետ է տեղադրել Կապան-Ճակատեն ճանապարհին ու շրջափակման մեջ թողել մի շարք գյուղեր։ 

Ի դեպ, հետաքրքիր բայց միևնույն ժամանակ ցավոտ նախապատմություն ունի մաքսակետի տեղադրման պատմությունը։ Բանն այն է, որ Հանրային Հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել Ճակատենից՝ ցույց տալով, թե անվտանգ է և նկարահանող խումբն առանց խոչընդոտների է հասել այնտեղ։ Սակայն Հ1-ի բարի լուրերի կյանքը երկար չտևեց, նոյեմբերի 14-ի ուշ երեկոյան, ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները պարզ դառնալուց հետո, ԱԱԾ-ն հայտարարեց մաքսակետի տեղադրման մասին և գլուխ գովաց հայելային էֆեկտով հայկական կողմի մաքսակետի տեղադրման հարցով։ 

Նախ կասկածելի էր հաղորդագրության տարածման դանդաղկոտությունը, կարելի է ենթադրել, որ այն ավելի վաղ տարածելու դեպքում կազդեր ընտրությունների արդյունքների վրա և այդ էր պատճառը, որ հնարավորինս ձգձգվեց։ Ստացվում է՝ իշխանությունները խնամքով թաքցնում էին սահմանային իրադրության մասին տեղեկություններ հաղորդելը մինչև Կապանում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների արդյուքներում որոշակիություն կմտցվեր, ապա նաև հայելային էֆեկտի մասին ԱԱԾ-ի թյուրըմբռնումը՝ մենք մեր տարածքում մաքսակետ ենք դրել և խոսում ենք հայելային էֆեկտի մասին, իսկ իրականում հայելային էֆեկտը համարժեք պատասխան է ենթադրում։

ԱԱԾ հաղորդագրության մյուս ցավալի կողմը այլընտրանքային ճանապարհի դեռևս անպատրաստ լինելն է, այսօր դժվարացել է Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերդ, Սրաշեն բնակավայրերի կապը Կապանի հետ և երկարել մի քանի անգամ․ 7-8 կմ ճանապարհը դարձել է մոտ 150 կմ։ 

Այս նշանակումից հետո համացանցում հիշել են, որ դեռևս տարիներ առաջ Պապիկյանը դատապարտված է եղել, ինչը վերջինս անձամբ է հաստատել՝ նշելով միայն, որ դեպքը հայկական բանակում չի եղել, միջադեպն էլ իր ազգային արժանապատվությանը վնաս հասցնելու պատճառով է եղել։

Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանի՝ Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատմանը, ապա տեղեկություններ են տարածվել, որ դա պայմանավորված է սահմանային իրավիճակին առնչվող՝ Փաշինյանի ինչ-ինչ հրահանգները չկատարելով։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»
Ամենադիտված