Անցակետեր են տեղադրվել այն տարածքներում, որոնք որ համարվում են Ադրբեջանի Հանրապետություն. Ալեն Սիմոնյան
PoliticalՆման բան գոյություն չունի, դա նշված էր նաև Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով հարցին, թե կան տարածքներ, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Անցակետեր են տեղադրվել այն տարածքներում, որոնք համարվում են Ադրբեջանի Հանրապետություն, և իրենք իրենց վերահսկողության տակ գտնվող մասում տեղադրել են անցակետեր։ Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կտրված չէ Հայաստանի Հանրապետությունից, կան բնակավայրեր, որ ճանապարհը երկարել է, կա ճանապարհ՝ ոչ բարվոք վիճակում է, և դա էլ տարվա վերջ կշտկվի»,-ասաց նա։