Իրանը և Թուրքիան պետք է պատրաստ լինեն բարելավելու հարաբերությունները. Իրանի նախագահ
МирԻրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Թեհրանի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների շահերից։ Այս մասին նա ասել է երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։
«Իրանը և Թուրքիան պետք է պատրաստ լինեն բարելավելու հարաբերությունները մինչև լիարժեք համագործակցություն՝ վերջնականացնելով երկու երկրների օրակարգում առկա ճանապարհային քարտեզը», - ասել է Իրանի նախագահը։
Նրա խոսքով, երկու հարեւան երկրների սերտ հարաբերությունները կհանգեցնեն տարածաշրջանում կայունության։
«Թուրքիայի և Իրանի միջև տարածաշրջանային համագործակցությունը պետք է փոխակերպվի միջազգային ասպարեզում համագործակցության»,- հավելել է Ռաիսին։