Ռուս և թուրք դիվանագետները քննարկել են Հարավային Կովկասում «3 + 3» մեխանիզմի հնարավորինս շուտ գործարկումը.
ԱշխարհՌուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և նրա թուրք գործընկեր Սեդաթ Օնալը հաստատել են մոտ ապագայում Հարավային Կովկասում «3 + 3» մեխանիզմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) գործարկման արդիականությունը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցերի լայն շրջանակ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Ընդգծվել է մոտ ապագայում Հարավային Կովկասի տարածաշրջանային խորհրդատվական «3 + 3» մեխանիզմի գործարկման հրատապությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Կենտրոնական Ասիայում և ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակի շուրջ: Բացի այդ, ռուս և թուրք գործընկերները նշել են երկու երկրների միջև բազմակողմ փոխգործակցության աճը։