«Թասիբը գցում են շան դեմը, շունը չի ուտում, ես էլ քեզ ոնց բացատրեմ՝ ժողովուրդը քեզ չի ընտրելու». բյուրականցիները՝ համայնքապետի ԺՊ–ին
Video«Խնդրում եմ Նիկոլին ասա՝ թող գա գյուղ, համ խոշորացմանն ենք դեմ, համ՝ քեզ: Դու զգու՞մ ես, որ ժողովուրդը քեզ չի ընդունում, չի սիրում, չի հարգում». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում բողոքի ակցիայի ժամանակ ասաց Բյուրականի բնակիչը՝ անդրադառնալով համայնքապետի ժպ Ռադիկ Գեւորգյանին: