Ստամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքները Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան Մեր երկիրը իր նախագահ եղած ժամանակահատվածում ունեցավ խորը ճգնաժամեր. Քոչարյանը՝ Արմեն Սարգսյանի լիազորությունների մասին Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. Ալեքսանյան «Ձեր աթոռների հետ եմ խոսում, որովհետեւ դուք շրխկացրիք դուռը եւ հեռացաք». Կոնջորյանը՝ ընդդիմությանը Վարդան Տողանյանը հայտարարել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին Փաստացի Հանրապետության նախագահը դիմել է փախուստի` հրաժարվելով իր սահմանադրական գործառույթների կատարումից Վիրավոր զինվորներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար 2021-ին տրամադրվել է 6 միլիարդ 700 միլիոն դրամ Երևանում ձյուն է սպասվում Հայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը 

Պտղնիի համայնքապետարանում կոռուպցիոն չարաշահումներ են կատարվել. համայնքի ղեկավարի վերաբերյալ մեկ գործ ուղարկվել է դատարան

Հասարակություն

 Կոտայքի մարզպետարանի կողմից 2018-2021թթ. ընկած ժամանակահատվածում ՏԻՄ լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության, հետագայում դրանց արդյունքների կապակցությամբ մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանությունում նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ չարաշահումների վերաբերյալ:

«Մարզի Պտղնիի համայնքապետարանում պաշտոնատար անձանց կողմից նախորդ տարիներին  տևականորեն բազմաթիվ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել: Դրանց վերաբերյալ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում քննվել և քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասով հարուցված 4 քրեական գործ»,-գրված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Մասնավորապես,  քրեական գործերից մեկով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ենթակայությամբ գործող «Տրանսգազ» ՍՊԸ Աբովյանի «Գազի ստորգետնյա պահպանման կայանի» անվտանգության գոտիներում` Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող որոշ հողամասերում ՀՀ կառավարության 26.05.1998թ. համապատասխան որոշումներով արգելվել է քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումը, ինչպես նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինթույլտվության տրամադրումը:

Մինչդեռ Պտղնի համայնքի ղեկավար Ա. Վ.-ն, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները, իր պաշտոնավարման ընթացքում այդ հողատարածքների նկատմամբ սահմանափակումների բացակայության վերաբերյալ գրավոր տեղեկանքներ է տրամադրել թվով 15 քաղաքացիների, ովքեր դրանց հիման վրա ստորգետնյա գազի հորի, դրանց կապող բարձր ճնշման գազուղիների անվտանգության գոտիներում կառուցվել են շինություններ, կառուցված ինքնակամ շինություններն ու տարածքները սեփականաշնորհել են:

Այլ ուսումնասիրության առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,443 հա մակերեսով հողամասը համայնքի ղեկավարի կողմից օտարվել է աճուրդ-վաճառքի միջոցով՝ չնայած վերջինս հանդիսացել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողատարածք:

Ընդ որում՝ գործող համայնքապետի պաշտոնավարման ընթացքում՝ 2012թ. փետրվարին, համայնքի ավագանու որոշմամբ ջրային այդ հողամասի նպատակային նշանակությունը, օրենքով սահմանված ընթացակարգի շրջանցմամբ, փոփոխվել է՝ դարձվելով հասարակական կառուցապատման հողամաս:   

Նշվում է, որ մեկ այլ գործով 2013-2016թթ. աճուրդ-վաճառքով օտարվել է տարբեր չափերի գյուղատնտեսական կամ բնակավայրերի նշանակության թվով 10 հողամաս,  որոնց մի մասի չափերը չեն համապատասխանել ՀՀ կառավարության  2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին: Առանձին դեպքերում աճուրդի  փաթեթից բացակայել է ճարտարապետահատակագծային առաջադրանքը, աճուրդների կազմակերպման համար տրված հայտարարության մեջ չի նշվել օրենսդրությամբ սահմանված՝ աճուրդի անցկացման ձևի և այլ  լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն: Հողատարածքների մի մասը աճուրդներով օտարվել է համայնքի ղեկավարի որդիներին:

Պարզվել է, որ աճուրդ-վաճառքի հայտերի գրանցման մատյանում առանձին անձանց անվան դիմաց կատարված ստորագրությունները կեղծվել են: Համայնքի ղեկավարի որդիների հետ աճուրդ-վաճառքին մասնակցելու հայտ ներկայացրած մասնակիցների վերաբերյալ կատարված ստուգմամբ պարզվել է, որ հայտ ներկայացնելու օրը նրանցից ոմանք բացակայել են ՀՀ-ից: Աճուրդներն անցկացվել են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից:

Մեկ այլ քրեական գործի շրջանակներում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ Պտղնի համայնքի ղեկավար Ա. Վ.-ն, դեռևս 2015թ. հոկտեմբերին համայնքի միջոցներով ծառայողական նպատակով ձեռք բերված և իրեն վստահված թանկարժեք բջջային հեռախոսը որոշ ժամանակ անց տվել է որդուն՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իրեն վստահված համայնքի զգալի չափի գույքը: Ապա հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով դրանից շուրջ մեկ ամիս անց, խախտելով օրենսդրության պահանջները, հաստատելով համայնքապետարանի հիմնական միջոցների խոտանման կեղծ ակտ, որպես հետագա օգտագործման համար ոչ պիտանի, վերանորոգման ոչ ենթակա գույք, ի թիվս այլոց, նշված հեռախոսը դուրս է գրել համայնքապետարանի հիմնական միջոցների հաշվեկշռից՝ այդ կերպ կատարելով պաշտոնեական կեղծիք:

Այս քրեական գործով համայնքի ղեկավար Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել,  դատախազության կողմից նրա մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է  դատարան, որով դատական քննությունը նախնական փուլում է:

Վերոնշյալ մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր չարաշահումները լիարժեք բացահայտելու, այն կատարած անձանց գործողություններն իրավական գնահատականների արժանացնելու, համայնքին պատճառված վնասների չափերն ամբողջականացնելու և վերականգնելու ուղղությամբ:

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պուտինը միջոցներ է ձեռնարկում ՌԴ անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար․ ՊեսկովՍտամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքները Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան Ուկրաինան հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ ԿրեմլԳերմանիայում կաթոլիկ եկեղեցու 125 ներկայացուցիչներ հայտնել են իրենց՝ ԼԳԲՏ համայնքին հարելու մասինՄեր երկիրը իր նախագահ եղած ժամանակահատվածում ունեցավ խորը ճգնաժամեր. Քոչարյանը՝ Արմեն Սարգսյանի լիազորությունների մասին«Պապան ու մաման սրտատրոփ քեզ են սպասում». Լենա Ղազարյանը սպասում է իր առաջնեկին (տեսանյութ) Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. Ալեքսանյան Խորհրդարանը համակերպվե՞լ է իր հանդեպ ոտնձգություններին. Արմեն Գևորգյան «Ձեր աթոռների հետ եմ խոսում, որովհետեւ դուք շրխկացրիք դուռը եւ հեռացաք». Կոնջորյանը՝ ընդդիմությանըՎարդան Տողանյանը հայտարարել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին«Տարվա բառը» առաջնագիծն է. Լեզվի կոմիտե Փաստացի Հանրապետության նախագահը դիմել է փախուստի` հրաժարվելով իր սահմանադրական գործառույթների կատարումից Վիրավոր զինվորներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար 2021-ին տրամադրվել է 6 միլիարդ 700 միլիոն դրամ Երևանում ձյուն է սպասվումՀայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը Տեսչական մարմինը նորմերի խախտում է արձանագրել մարզասրահներից մեկում «Ես բացառում եմ որեւէ ճնշում. Մենք այս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ». Արսեն Թորոսյան Բուրկինա֊Ֆասոյի նախագահը ձերբակալվել էԴանակահարություն՝ Վանաձորում. Բազումի ոստիկանների բացահայտումը Մահացել է ֆրանսիացի աշխարհահռչակ մոդելավորող Թիերի Մուգլերը (լուսանկարներ)Ավստրիայի ԱԳՆ-ն մտադիր է Կիևից տարհանել իր դիվանագետներինՄեսսին հակառեկորդ է սահմանելՈվ կարող է առաջադրվել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հրաժարարականը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից. «5165 շարժում» Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնից«Վաղո՛, ո՞րն է քո հայրենիքը»․ Աննա Գրիգորյանը՝ Վաղարշակ Հակոբյանին Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննվի հունվարի 26-ին Հայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.am «Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ Ավանեսյան Պարեկներն իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա. հայտնաբերվել է «Կոնդեցի կռիսի տղան»«Մեր հայկական Շվեյցարիան մի վերածեք գժանոցի». բնակիչները փակել են ճանապարհը Հունվարի 1-ից մինչ օրս Շիրակի մարզում ծնվել է 153 երեխա՝ 83 տղա, 70 աղջիկ Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Սուպեր Սաքոյին նվերի համար«Ադրբեջանցիներն ազդեցիկ լույսերով թիրախավորում են գեղարքունիքցիների տները, վախեցնում նրանց»․ ԹովմասյանԱդրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է սկսել դեպի Շուշի և ԱկնաԱրեւիկ Ուդումյանը՝ ամուսնու ու դստեր հետ «Դուք այնքան հեղինակություն չունեք, որ գնահատեք ՄԻՊ-ի թեկնածուի հեղինակությունը»․ Թունյանը՝ Ղազինյանին Որ նախագահ էր ընտրվում, չգիտե՞ր իր լիազորությունների սահմանները. Խ. Սուքիասյանը՝ Սարգսյանի մասին Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը Պետրոս Դուրյանի բանաստեղծության հիման վրա երգ է հրապարակել Պարզաբանում՝ Արթուր Դավթյանի՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու թեմայի մասով «Փյունիկը» նոր համալրում ունի Էսքան հացադուլ արի, որ Նիկոլը գնա, բայց Արմենը գնաց. կյանքն անարդար է. Մգեր ԱրմենիաՀայաստանը և Ավստրիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը Բարդ իրավիճակում ենք գտնվում. ՕհանյանՆախագահ պետք է ընտրվի այն մարդը, ով մեծ հեղինակություն ունի ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև սփյուռքում. Օհանյան Արտյոմ Համբարյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմացՎառ շպար․ Արփի Գաբրիելյանի լուսանկարը Դավիթ Տոնոյանը, «Պատրոն Դավոն» ազատ չեն արձակվի
Ամենադիտված