Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան
ՔաղաքականՈրևէ բան մեզ չի կաշկանդում մանդատները վայր դնել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Մենք ասել ենք, որ մանդատներն օգտագործելու ենք բոլոր հնարավոր ելքերով, այդ թվում՝ բացահայտելով այս իշխանությունների ապօրինությունները, ազգադավ լինելը։ Մենք իրականացնելու ենք բոլոր այն գործողությունները, որը հնարավորություն է տալիս մանդատը։ Այո՛, նաև մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել։ Բայց դա կլինի այն ժամանակ, երբ կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնանպատակին՝ կփոխենք կապիտուլացված իշխանությանը, երկրում կվերականգնենք ազգային իշխանություն և կձևավորենք սահմանադրական կարգ», - ասաց Արծվիկ Մինասյանը։