Անդրանիկ Քոչարյանը դժգոհում է ՀԱՊԿ-ից
Տեսանյութեր«Այսօրվա լարված իրավիճակը մեր ինքնիշխան տարածքում բոլորիս պահում է լարվածության մեջ և առաջին հերթին ԶՈՒ-ին։ Մենք ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք, ՌԴ-ն, լինելով ՀԱՊԿ անդամ, ունի լիարժեք մեծ փաթեթ այսպիսի լարվածությունները ՀԱՊԿ անդամ պետության սահմաններում իր գործողություններով կանխելու։ Այս պահի դրությամբ՝ ոչ հայտարարություն ենք լսել, ոչ էլ գործողությունների գործիքակազմի հստակ հնարավորության կիրառում, էլ չեմ ասում մշտադիտարկման խնդիրը, որը ամիսներ առաջ կախված է եղել ՀԱՊԿ-ի առջև»,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյան։