Պուտինն ու Իրանի նախագահը քննարկել են Ղարաբաղի հարցը
ԱրցախԱյսօր՝ նոյեմբերի 16-ի առավոտյան, Ադրբեջանի ԶՈՒ սադրկիչ ռազմական գործողությունների մեկնարկից առաջ, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի միջև, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության հիմնական խնդիրները, այդ թվում՝ համատեղ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացումը, ինչպես նաև փոխգործակցությունը կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում։
Ռաիսին հայտարարել է, որ «Աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է»։
Պուտինն ու Ռաիսին անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ապահովման, տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին, ասվում է հայտարարության մեջ։