Հայաստանում իշխանություն չկա, ՀՀ-ում չիշխանության ճգնաժամ է․ Էլինար Վարդանյան
Տեսանյութեր«Դեռևս նախորդ տարի, երբ Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական ուժերը սկսեցին ամրակայվել և շինարարություններ անել, լուրջ վերլուծություն պետք չէր, որպեսզի հասկանայինք՝ Ադրբեջանն առաջիկայում ջանքեր է գործադրելու Սյունիքը կտրելու համար»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Մենք այսօր հերթական անգամ համոզվեցինք, որ Հայաստանում իշխանություն չկա, իշխանության չգոյության ճգնաժամ է։ Այն հանգամանքը, որ Հայաստանում 2018 թվականից սկսած՝ պաշտպանության 4 նախարար է փոխվել, ԱԱԾ 5 պետ է փոխվել, ՊԲ ղեկավարներ են փոխվել, խոսում է այն մասին, որ այս իշխանությունները լուրջ չեն վերաբերվում Հայաստանի Հանրապետությանը, և այդ անլուրջ վերաբերմունքի պատճառով է նաև, որ այսօր առավոտյան հարձակում է տեղի ունեցել», - ընդգծեց պատգամավորը։
Ըստ պատգամավորի՝ Սյունիքում թշնամու հարձակումը պայմանավորված է ՊՆ նոր նախարարի նշանակմամբ.
«Կարծում եմ, որ այդ հարձակումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում հերթական անգամ փոխվեց ՊՆ նախարարը, ադրբեջանցիներն էլ հասկանալով, որ ՊՆ նախարար է նշանակվում մի մարդ, որն ընդհանրապես չի տիրապետում ոլորտին,»,-ասաց Վարդանյանը