Դեռևս չհաստատված տվյալներով՝ այս պահին ունենք 15 զոհ և 7 գերեվարված. Էդուարդ Աղաջանյան
Video«Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ, ևս 7 անձ գերեվարվել է»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։