Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնում է, որ այսօրվա իրադարձությունների ֆոնին բանակցություններ է վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նա շտապ դեէսկալացիայի և լիակատար հրադադարի կոչ է արել՝ նշելով, որ իրավիճակը տարածաշրջանում դժվարին է․ «ԵՄ-ն հավատարիմ է՝ աշխատելու գործընկերների հետ, որ հաղթահարվի լարվածությունը՝ բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի համար»: