ՀԱՊԿ-ն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին
Արտաքին ՔաղաքականՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, սակայն հայկական կողմից պաշտոնական դիմումներ դեռ չեն ստացվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից։
Նշվում է, որ սահմանին հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով։