Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ) ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ) 

«Հրապարակ». Ինչի՞ համար է Սուրեն Պապիկյանը «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգեւատրվել

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանի կենսագրությունից տեղեկացանք, որ նա 2016 թվականին պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով։ Ըստ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգեւատրվում են.

1. Բանակաշինության, ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող սպաները եւ ենթասպաները։

2. Ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները։

3. Հայկական բանակի կայացման եւ ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները։

Սրանք են այն չափորոշիչները, որոնցից գոնե մեկի առկայության դեպքում անձը կարող է պարգեւատրվել «Գարեգին նժդեհ» մեդալով։

Ինչպես նշվում է, այս մեդալով պարգեւատրվում են սպաներն ու ենթասպաները, որոնք մարտական պատրաստության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում են ունեցել։ Բանն այն է, որ Սուրեն Պապիկյանը ո՛չ ենթասպա է, ո՛չ էլ, առավել եւս՝ սպա, հետեւաբար, այս կետը նրան չէր կարող վերաբերել։

2-րդ կետը վերաբերում է ժամկետային զինծառայության ընթացքում խիզախություն ցուցաբերելուն, հայրենիքի սահմանները պաշտպանելուն եւ զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելուն, սակայն Սուրեն Պապիկյանը մեդալն ստացել է 2016 թվականին, իսկ ժամկետային զինվորական ծառայություն է անցել դրանից մոտավորապես 10 տարի առաջ, եւ այդ ծառայությունն էլ անամպ չի անցել․ նա դանակահարել է իր հրամանատարին, ինչի համար դատապարտվել է 1 տարի ազատազրկման, ապա՝ 2007 թվականին, համաներմամբ ազատ արձակվել։

3-րդ կետն էլ վերաբերում է հայկական բանակի կայացման գործում մեծ ներդրում ունենալուն, մինչդեռ պարզ է, որ Սուրեն Պապիկյանը չէր կարող մեծ ներդրում ունենալ հայկական բանակի կայացման գործում, քանի որ ծառայել է ռուսական զորամասում, իսկ զորացրվելուց հետո էլ հայկական բանակում զինծառայություն չի անցել։

Հարց է առաջանում․ ո՞ր արժանիքի համար է Պապիկյանը 2016 թվականին պարգեւատրվել այս բարձր պարգեւով։ Ի դեպ, Պապիկյանը 2012-16 թվականներին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում է ուսանել, այսինքն՝ այդ ժամանակահատվածում Հայաստանում չի գտնվել, որպեսզի բանակաշինության գործում զգալի ավանդ ունենար։ Նրա պաշտոնական կենսագրության մեջ նշված չէ, թե ինչ հանգամանքներում է ստացել մեդալը, բաց աղբյուրներում եւս որեւէ տեղեկություն չկա, թե կոնկրետ ինչ արարքի համար է Պապիկյանը պարգեւատրվել։

Պաշտպանության նախարարությունից փորձեցինք ճշտել, սակայն ինչ-որ ժամանակից սկսած՝ ՊՆ լրատվականն այլեւս գոյություն չունի, ուստի մեր զանգերին էլ պատասխանող չեղավ:

Մեր աղբյուրները հայտնեցին, որ Պապիկյանն այդ մեդալը ստացել է ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցության համար, ավելի ճիշտ` ոչ թե պատերազմին, այլ հետպատերազմական փուլին:

Բանն այն է, որ «ՔՊ ջոկատը», որի կազմում՝ նաեւ Սուրեն Պապիկյանը, 2016 թվականի մայիսի 14-ին գործուղվել է Պաշտպանության բանակ: Արցախում պատերազմն ավարտվելուց 40 օր անց, Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայրում նրանք ինժեներական աշխատանքներ են կատարել, այսինքն՝ խրամատ են փորել: Ի դեպ, Ճանկաթաղն էլ սահմանագծից հեռու է 36 կմ։ Այս մասին մի առիթով խոսել է նաեւ այդ օրերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Ապրիլյան պատերազմի ընթացքում, դրանից հետո շատ կամավորական ջոկատներ մեկնել ու աջակցել են բանակին, որովհետեւ անհրաժեշտ է եղել արագ լրացնել բնագծերը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանմանը, ապրիլյան պատերազմին կոնկրետ մարտական գործողությունների չեն մասնակցել, մասնակցել են ինժեներական ապահովման աշխատանքներին։ Դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից։ Ինժեներական աշխատանքների համար բանակի հրամանատարությունը գնահատել է, իմ կողմից պատվոգիր է տրվել»,- ասել է Սեյրան Օհանյանը։ Մեզ ասացին, որ Պապիկյանի «Գարեգին Նժդեհ» մեդալը հենց խրամատ փորելու կամ ինժեներական աշխատանքներին մասնակցելու համար է տրվել:

Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այդչափ ատելի նախկինները Սուրեն Պապիկյանի խրամատ փորելը համարել են «բանակաշինությանը մասնակցություն» եւ անգամ մեդալ են տվել, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատերազմից մեկուսացրեց գեներալներին ու նախկին զինվորականներին, այլեւ նրանց բոլորի նկատմամբ մեղադրանքներ հարուցեց, վարկաբեկեց ու պատերազմում պարտության մեղքը դրեց նրանց վրա: Ավելին` հայտարարեց, թե ընդդիմության այն ներկայացուցիչները (Գագիկ Ծառուկյան, Արթուր Վանեցյան, ՀՅԴ), որոնք ջոկատներ կազմեցին եւ գնացին մասնակցելու պատերազմին, փախել են մարտադաշտից, դասալիք են ու դավաճան:

Իսկ նախկինները մի քանի շաբաթ Արցախում խրամատ փորած «ՔՊ ջոկատի» անդամներին մեդալներ են տվել: Ի դեպ` Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ այլք այդ նույն ժամանակ ՊՆ պատվոգրերով են պարգեւատրվել»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սա է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը. Ֆինլանդիայի նախագահԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր» Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր դրսևորումների. Սինանյան Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան (տեսանյութ) Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ)Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Վարչապետը պետք է հասկանա` հերիք եղավ, բոլ եղավ, ինչքա՞ն կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ (տեսանյութ)ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱյդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով«Տավուշը հանուն հայրենիքի» Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ)Նզովքի է ենթակա նահատակների արյունն ու իր հայրենիքի հողն ուրացողը, Արշակի Սրբազանի ուղերձը կարևոր էր (տեսանյութ) Բայդենն իր ուղերձում կրկին օգտագործել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը Կարեն Հակոբյանը՝ Գեղարքունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, նրա խոսքերը չէի ուզենա կիսել․ Տիգրան Մանսուրյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկելԻնձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊՔրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. ՊուտինՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Բաքուն չորս գյուղերով չի կանգնելու, խաղաղության ստորագրման պահին ՀՀ-ից էլի են պոկելու (տեսանյութ)Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի հետ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Արամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՆոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանը կոչ էր անում Տավուշում պայքարը շարունակել, նրան Փաշինյանի հրահանգով են ձերբակալել«Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել, չկա հայրենասիրությունՂրղզստանի նախագահն ու Ալիևը կայցելեն օկուպացված Արցախ Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել էՈւկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Սմոլենսկ քաղաքը «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդՊատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարարՏիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն ՊետրոսյանինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)
Ամենադիտված