Ազգային ժողովում 1 րոպե լռությամբ հարգեցին նախօրեին զոհված զինծառայողների հիշատակը
ՏեսանյութերԱԺ նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին երեկ Հայաստանի արևելյան հատածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինվորների հիշատակը:
Հիշեցնենք, որ երեկ կեսօրից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ծայրահեղ լարվել էր է:
ՊՆ հաղորդմամբ՝հայկական կողմը երկու մարտական դիրք է կորցրել, կան զոհեր ու վիրավորներ, ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող գերեվարվել է: ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հաղորդմամբ՝ հայկական կողմն ունի 15 զոհ: