«Մենք ունենք բավարար արյան պաշար բոլոր դեպքերի համար». Ավանեսյան
ОбществоՄեր արյան պաշարները ամբողջ հանրապետությունում խստիվ հաշվառվում են, մենք ունենք բավարար արյան պաշար բոլոր անհրաժեշտ դեպքերի համար, բայց ժամանակ առ ժամանակ նաեւ ունենում ենք հայտարարություններ, որպեսզի մեր քաղաքացիները գան ու դոնոր հանդիսանան: Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը նման հայտարարություններ մշտապես անում է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պայմանավորված կովիդով հիվանդացության աճի հետ, մենք նվազում ունենք դոնորության, ինչը նաեւ եւս մեկ անգամ իրենց կողմից զգուշացում է, որ այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են չափանիշներին, խնդրում ենք մոտենալ եւ արյուն հանձնել: Սակայն արյան պաշարների հետ կապված մենք խնդիր չունենք, դրանք համալրված են, պարբերաբար համալրվում են»,-ասաց նախարարը: