ԱԳՆ խոսնակը պարզաբանել է Արարատ Միրզոյանի՝ 12 գերիների մասին հայտնած տեղեկությունը
ԲլոգոսֆերաՏեղեկացնեմ, որ նախարար Միրզոյանի ելույթի ժամանակ դեռևս հայտնի էր հայկական կողմից 12 գերիների մասին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանի ելույթին:
«Հետագայում պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ գերեվարված հայ զինծառայողների թիվը 13-ն է»,- գրել է Հունանյանը:
Հանդիպման ընթացքում իր ելույթում Արարատ Միրզոյանը նշել է․ «Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին հայկական կողմն ունի հաստատված 1 զոհ, 12 գերեվարված հայ զինծառայող, և ևս 24 հայ զինծառայողի ճակատագիրն այս պահին անհայտ է։ Ռուսական կողմի մասնակցությամբ ընթանում են որոնողական աշխատանքներ»։
Նշենք, որ նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։