Թբիլիսին պատրաստ է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության համար. Վրաստանի ԱԳ նախարար
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, որի ընթացքում կողմերին վստահեցրել է, որ Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների՝ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։ Դիտարկվել է տարածաշրջան իրավիճակը։ Վրաստանի փոխվարչապետը ևս մեկ անգամ նշել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման և հարևան երկրների միջև լարված իրավիճակի ապաէսկալացման կարևորությունը։ Զալկալիանին հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ ապագայում բոլոր ջանքերը գործադրելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար», - ասված է հայտարարությունում։