Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата 

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Թագուհի Թովմասյանին

Политические

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառմանը։

«ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, առիթ օգտագործելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցման վերաբերյալ հաղորդագրությունը՝ ֆեյսբուքյան իր էջում անհիմն, մակերեսային հերթական քննադատությունն է հնչեցրել ՀՀ դատախազության հասցեին:

«Ստատուսային» ոճի մանիպուլյատիվ հնարքի օգտագործմամբ պատգամավորն այդ գրառման համար հիմք է դարձրել ուղիղ 1 տարվա վաղեմության իր հարցման վերաբերյալ տրված Դատախազության՝ այս պահին ակնհայտորեն հնացած տեղեկատվություն պարունակող պատասխանը, որը, բնականաբար, այլ բան, քան դրանից ընդամենը շուրջ 2 ամիս առաջ հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, քրեական հետապնդման հետ կապված պատկերը, չէր կարող պարունակել: 

Տարօրինակ է, որ իր «ստատուսը» գրելու համար Դատախազության պաշտոնական հաղորդագրությունը առիթ դարձնող, այսինքն ՀՀ դատախազության ամենօրյա լրահոսին ուշադիր հետևող հարգելի պատգամավորի «աչքից վրիպել» է դեռևս 2021թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ իրականացվող մեծածավալ քննության արդյունքների վերաբերյալ հաղորդագրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ այդ գործով, ի թիվս ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ, 384-րդ, 387-րդ, 390-րդ, 391-րդ, 393.1-րդ, 397.1-րդ և 395-րդ, 217-րդ, 34-390-րդ, 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված շուրջ 40 անձանց, որպես մեղադրյալ են ներգրավվել նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք:  Առավել մանրամասն տեղեկատվություն չի հրապարակվել՝ ելնելով իրականացվող քննության և այլ՝ խիստ կարևոր գործընթացների համար խոչընդոտներ չհարուցելու նկատառումներից:

Այդուհանդերձ, պատերազմին առնչվող քննությունների շրջանակում ՀՀ դատախազության և քննչական մարմինների կողմից իրականացվող քրեադատավարական գործունեությունը հասկանալի դարձնելու համար հարկ ենք համարում կրկին անգամ, արդեն հրապարակային, պարզաբանել հետևյալը:   

Քրեական գործերի շրջանակներում անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, նրանց որպես մեղադրյալ ներգրավման որոշման կայացումը, նրանց նկատմամբ խափանման միջոցի ընտրությունը և միջազգային հետախուզում հայտարարելը որևէ կերպ չի պայմանավորվում ու չի կարող պայմանավորվել այլ երկրի իրավասու մարմինների կողմից իրականացվող քրեադատավարական ընթացակարգերի իրացման հետ, առավելևս, երբ դրանք ակնհայտ ապօրինի են և ունեն բացարձակ քաղաքական շարժառիթ և բնույթ:

ՀՀ գլխավոր դատախազության համար ի սկզբանե գերխնդիր է եղել ու շարունակում է մնալ  այս քրեական գործերի շրջանակներում օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցների բավարարության, լրիվության և համակցության ապահովումը՝ դրա միջոցով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործություններին անհերքելի իրավական գնահատականներ տալը, լիարժեք քրեական արդարադատության համար ամուր և անբեկանելի նախադրյալների ստեղծումը՝ ընդհուպ Արդարադատության միջազգային դատարանի միջոցով մեղավորների պատասխանատվության ենթարկելն ապահովելու համար:  

ՀՀ դատախազությունը չի առաջնորդվելու զուտ Ադրբեջանին «հակադարձելու» և վերջինիս օրինակով քաղաքական հետապնդում իրականացնելու պարզունակ սկզբունքով՝ վտանգի տակ դնելով հետագայում մեղադրանքի պաշտպանության ողջ գործընթացը(այդ թվում նաև միջազգային):

Այդ նպատակով բազմադրվագ քննության շրջանակներում քննչական, օպերատիվ հետախուզական գործողություններ կատարող մարմինների կողմից՝ նաև դատախազների ցուցումների և հանձնարարությունների հիման վրա, ձեռնարկվում են բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները՝ սանձազերծված և իրականացվող ագրեսիվ պատերազմի, դրա ընթացքում բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, համաձայնագրերի, մարդասիրական սովորույթային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ, բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարած Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների, Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց հանցավոր գործողություններն անհատականացնելու, ամբողջացնելու, դրանք հիմնավորող ապացույցների բավարարությունն ապահովելու ուղղությամբ, ինչի մասին, ի դեպ, նշվել է նաև պատգամավորի հարցմանն ի պատասխան:

Որքանով է հարուցված քրեական գործը «հուժկու», ինչպես սարկազմով փորձում է որակել պատգամավորը, կամ ոչ հուժկու, յուրաքանչյուրի մեկնաբանության կամ վերաբերմունքի խնդիրն է: Սակայն առնվազն տարակուսելի է, երբ ԱԺ պատգամավորը կարող է համառորեն չնկատել, որ նման քրեական գործերի հարուցումը որքան կարևոր է կատարված հանցագործությունների բացահայտման և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից, նույնքան էլ կարևոր է ի սկզբանե կատարվողին տրվող իրավական գնահատականների, քրեական գործերի շրջանակներում ձեռքբերվող փաստակազմի, ապացույցների միջազգայնացման և իրավական առավել ընդգրկուն գործընթացների գեներացման հիմքերի ստեղծման տեսանկյունից» , - նշված է պարզաբանման մեջ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методамиГарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супруги
Самое популярное