Մեկ ամիս է՝ խոսում էին, որ չեն ստորագրի ոչինչ, կրկին՝ սուտ ու կեղծիք․ Արամ Վարդևանյան
BlogosphereԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կառավարության նիստին հերթական անգամ հայտարարվեց «թուղթ ստորագրելու» մասին: Բովանդակության մասին՝ ոչինչ:
Ինչպես միշտ՝ գաղտնի: Մեկ ամիս է՝ խոսում էին, որ չեն ստորագրի ոչինչ, կրկին՝ սուտ ու կեղծիք: Մի հատ էլ ասում էր, որ կրակոցների ժամանակ չեն ստորագրում ոչինչ, կրկին՝ սուտ: Նոր մեղավորների մեջ, արդեն նույնիսկ զինվորներն են:
Նախընտրական շրջանում խոստացան խաղաղություն, փոխարենը կրկին բերեցին զոհեր, տարածքային կորուստներ ու նորից՝ գաղտնի թղթեր... »։