ՆԱՏՕ-ն իր ռազմական ենթակառուցվածքը մոտեցնում է Ռուսաստանի սահմաններին. Պուտին
WorldՆԱՏՕ-ն փչացրել է Ռուսաստանի հետ երկխոսության բոլոր մեխանիզմները, նոյեմբերի 18-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։
Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ն ցուցաբերում է ընդգծված առճակատման կեցվածք և «համառորեն ու ցուցադրաբար» իր ռազմական ենթակառուցվածքը մոտեցնում է Ռուսաստանի սահմաններին։
«Ավելին, ՆԱՏՕ-ն իր նիսկ նախաձեռնությամբ փչացրել է երկխոսության բոլոր մեխանիզմները։ Իհարկե, մենք կարձագանքենք ՆԱՏՕ-ի անդամների ռազմական ակտիվությանը Ռուսաստանի սահմանների շրջագծում»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ում առանց որևէ բացատրության արտաքսել են ռուս դիվանագետներին։ Նրա խոսքով` երբ Ռուսաստանը նման գործողություններ ձեռնարկեց, ՆԱՏՕ-ն «նեղացավ»: Նա ընդգծել է, որ պետք չէ նեղանալ որևէ մեկից և պետք չէ մեղավոր փնտրել, քանի որ ՆԱՏՕ-ն ինքն իր նախաձեռնությամբ է նման իրավիճակ ստեղծել։
Պուտինը հավելել է, որ Բրյուսելը պետք է հասկանա, որ ռազմաքաղաքական լարվածության նվազեցումը բխում է ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի և ամբողջ աշխարհի շահերից։