Մարդիկ մոտենում և համբուրում էին Թեհլիրյանի ցուցամատը. Վարուժան Գեղամյան
ԲլոգոսֆերաԹուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «ԱՄՆ հայկական գլխավոր համայնքներից Ֆրեզնո քաղաք այցելության ընթացքում անհնար էր ուխտ չանել Հայոց ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանի լուսավոր շիրիմին: Գերեզմանում մեզ մոտեցած խարբերդցի մի հայ պատմեց, որ երբ Թեհլիրյանը դեռ ողջ էր, հաճախ հայկական հավաքների ժամանակ մարդիկ մոտենում և համբուրում էին վերջինիս ցուցամատը, որով նա քաշել էր ձգանը և ոչնչացրել էր Թալեաթ փաշային:
Թեհլիրյանի հերոսությունն ու ընդհանրապես «Նեմեսիս» գործողությունը հնարավորություն տվեցին հայ ազգին սիմվոլիկ առումով վերականգնել իրենց արժանապատվությունը և հաղթանակի ձգտող նոր սերունդներ դաստիարակել, որոնք արդեն դրանից 70 տարի անց պիտի հաջողեին Արցախյան պատերազմում:
Այլ խոսքով սա հուշարձան է` նվիրված #հավերժականՀայաստան´ի հաղթանակին #հակաՀայաստանի դեմ»: