Հորդանանը խնդրել է ստուգել Իրանի կանանց հավաքականի դարպասապահի սեռը
ՍպորտԻրանի կանանց ազգային հավաքականի դարպասապահ Զոհրե Կուդայեն հերքել է իր տղամարդ լինելու մեղադրանքը, հաղորդում է Sport.ru-ն։
Ավելի վաղ Հորդանանի Ֆուտբոլի ասոցիացիան խնդրել էր ստուգել Կուդայեի սեռն այն բանից հետո, երբ Հորդանանի թիմը պարտվել էր Իրանի մրցակիցներին:
«Ես դատի կտամ Հորդանանի ֆուտբոլի ֆեդերացիային: Ես կին եմ։ Սա ծաղրանք է Հորդանանի կողմից»,- ասել է Կուդայեն:
Նշվում է, որ Իրանի կանանց ազգային հավաքականում խաղացող խաղացողների սեռին վերաբերող հարցեր ծագել են նաև 2010 և 2015 թվականներին։