Այս պահին սահմանային իրավիճակը կայուն է, բայց դա չի նշանակում, որ մենք մեր զգոնությունը պետք է կորցնենք. Անդրանիկ Քոչարյան
ՀասարակությունԱյս պահին սահմանային իրավիճակը կայուն է, բայց դա չի նշանակում, որ մենք մեր զգոնությունը պետք է կորցնենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը, որպեսզի հակառակորդը որևէ հնարավորություն չունենա իր գործողություններով նաև ներքին լարվածություն առաջացնի, որը կբերի մեկ բանի՝ մեր ԶՈՒ-ում լրացուցիչ կորուստների: Մեր խնդիրն է իրականում լինել ԶՈՒ-երի կողքին, ոչ թե բառերով, այլ գործողություններով և մասնակցությամբ»,- ընդգծեց նա: