Մանվել Գրիգորյանի անունը գրվելու է պատմության մեջ՝ որպես դարեր անց հայկական հողեր ազատագրած անպարտելի զորավար
Բլոգոսֆերա«Ավելի քան 600 տարի աշխարհում որեւէ հայ հայկական հող չէր ազատագրել… Մանվել Գրիգորյանը ավելի քան 600 տարի անց դարեր տեւած անեծքը կոտրած առանցքային հայերից մեկն էր: Նա մարդ էր, ումից վախենում էին թուրքերը, ով հաղթել էր թուրքին…սա է գոյություն ունեցող միակ ճշմարտությունն ու առաջնահերթությունը:
Արդարեւ, առաջնահերթությունների ընկալման խախտում ունեցողներին իրենց սեփական թոռներն անգամ չեն հիշելու, իսկ Մանվել Գրիգորյանի անունը գրվելու է պատմության մեջ՝ որպես դարեր անց հայկական հողեր ազատագրած անպարտելի զորավար:
Մեկ տարի առաջ այս օրը թուրքի ստրուկները սպանեցին թուրքին հաղթած հային»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Շուշանիկ Իշխանյանը։