Նիկոլ Փաշինյանը լավ կանի՝ քիչ շրջանառի 5 մլրդ–ի թեման. Հայկ Մամիջանյան
ВидеоԽորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց՝ որտե՞ղ է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ԱԺ-ում ինչու՞ չի մասնակցում նիստերին.
«ԱԺ-ում նրան չենք տեսնում հատկապես Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո՝ «որտե՞ղ է 5 մլրդ-անոցը»,-հարցրեց լրագրողը:
Հայկ Մամիջանյանն էլ ասաց, որ Արթուր Վանեցյանն ամեն օր խորհրդարանում է.
«ԱԺ-ում չգտնվելու դեպքում՝ գտնվում է «Պատիվ ունեմ» կուսակցության գրասենյակում: Իսկ ինչ վերաբերվում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին մասնակցությանը՝ պարոն Վանեցյանը ենթադրում է, որ հերթական ստերը կարելի է ԱԺ դահլիճից բացի այլ վայրերում լսել, իսկ Նիկոլ Փաշինյանը լավ կլինի քիչ շրջանառի 5մլրդ-ի թեման և, առհասարակ, քիչ դրդի Արթուր Վանեցյանին՝ բարձրաձայել այս կամ այն իրողություններն իր մասին, որոնք նաև պետական գաղտնիք են պարունակում, դա իր շահերից վստահաբար չի բխում»,-ասաց Մամիջանյանը: