«Միայն միասին կկարողանաք կառուցել ամուր համայնք». Էդուարդ Բաբայանը հանդիպել է Աբովյանի բնակիչների հետ (տեսանյութ)
ՏեսանյութերԱբովյանի համայնքապետի թեկնածու Էդուարդ Բաբայանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ: Համապատասխան տեսանյութը Բաբայանը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում:
«Մեր համայնքի հետագա զարգացումը կախված է նաև նրանից, թե որքան համերաշխ ու միասնական կլինենք բոլորս՝ համընդհանուր նպատակների իրագործման ճանապարհին:
Երկիրը սկսվում է համայնքից, ընտանիքից, անհատից: Ուստի թո՛ղ մեր երկրին խաղաղություն,մեր սահմաններին ամրություն լինի: Միայն միասին կկարողանաք կառուցել ամուր համայնք, ամուր երկիր»,- տեսանյութին կից գրել է նա: