Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» 

Ինչ կատարվեց նոյեմբերի 16-ին․ Վահե Հովհաննիսյան

Блогосфера

Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում անդրադարձել է նոյեմբերի 16-ի դեպքերին՝ գրելով

«Այդ օրը պատերազմ էր, ամենաիսկական պատերազմ։ Մեր պատերազմների ցանկին՝ քառօրյա, 44-օրյա, ավելացավ նորը՝ մեկօրյա։ Տևողությունը որևէ կերպ չի փոխում խնդրի լրջությունը։ Պատերազմը պատերազմ է՝ զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ...

Եթե նույնիսկ պատերազմը տևի 10 րոպե, միևնույն է պետք է հասկանալ դրա պատճառները, որպեսզի նույնը հաջորդ օրերին չկրկնվի։

Արդյո՞ք մենք փորձ արել ենք հասկանալ, թե ինչ կատարվեց նոյեմբերի 16-ին, արդյո՞ք իշխանությունը, ընդդիմությունը և փորձագիտական հանրությունը հասկացել են, թե ինչ կատարվեց, ու դրանից հետո  փորձել՝ հանրությանը բացատրել, ներկայացնել էությունը։

Նոյեմբերի 16-ի էությունը պետք է լավ հասկանալ, որ կանխենք հաջորդ նման պատերազմները։ Ի՞նչ են հուշում փաստերը.

- 2-3 շաբաթ առաջ իշխանությունը արտահոսք է ապահովում, թե իբր նոյեմբերի 9-ին ստորագրվելու է «նոր կապիտուլիացիոն» փաստաթուղթ։

- Ընդդիմության շատ ներկայացուցիչներ տալիս են հապճեպ ռեակցիա, և այդպես ձևավորվում է մթնոլորտ՝ թույլ չտալ նոյեմբերի 9-ի «ազգակործան փաստաթղթի» ստորագրումը։ Սա այն էր, ինչը Նիկոլին պետք էր՝ դրսում շահարկել, թե ներսում ունի արմատական ընդդիմություն, որը կխափանի ամեն ռացիոնալ ընթացք։

- Նոյեմբերի 9-ից օրեր առաջ ռուսական աղբյուրները տալիս են արտահոսք, թե սպասվում է երեք ղեկավարների՝ Պուտին, Փաշինյան, Ալիև տեսակապով հանդիպում։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլն ասում է, թե որևէ հանդիպում նախատեսված չէ։

- Պեսկովը տալիս է ձևակերպում, թե հանդիպման համար հարկավոր է երեքի համաձայնությունը, և ադրբեջանական մամուլն անթաքույց հարցնում է՝ այդ ո՞վ չի համաձայնում հանդիպմանը։ Ակնհայտ է, որ սլաքներն ուղղվում են դեպի Հայաստան։

- Հայաստանի քաղաքական վերնախավը, ԱԺ-ն, ընդդիմությունը չեն բարձրացնում աղմուկ՝ ինչո՞ւ է Հայաստանը մերժում հանդիպումը։ Ընդդիմությունը դա չի անում նաև այն պատճառով, որ ինքն իրեն դրել էր ծուղակի մեջ՝ թույլ չտալ «նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթի ստորագրումը»։ Իսկ մենք վստա՞հ էինք, որ ստորագրվող փաստաթուղթը լինելու էր ազգակործան, իսկ գուցե դա լինելու էր բանակցային պրոցեսը շարունակելու և զարգացնելու մասին փաստաթո՞ւղթ։

- Ամենայն հավանականությամբ՝ Նիկոլը խուսափել է հանդիպումից և որևէ փաստաթղթից՝ ներքին լարվածություն չստանալու համար։ Եվ չի բացառվում, որ  հենց այդ խուսափելու հետևանքն էր Ադբեջանի կողմից մաքսակետերի սրընթաց տեղակայումը, իսկ այնուհետև՝ հարձակումը։ Եվ մեկօրյա պատերազմի՝ Ադրբեջանի բանաձևը մոտավորապես այսպիսին էր. եթե սահմանազատում և սահմանագծում չենք անում միասին, ապա ես դա կանեմ միայնակ՝ ռազմական գործողություններով։ Ի դեպ, ադրբեջանական կողմը նոյեմբերի 16-ի իրադարձությունները բնութագրում էր որպես «լայնամասշտաբ բանակային օպերացիա»։

- Ռազմական գործողությունները սկսվելուն պես, զոհերի և գերիների վիճակագրությունը սկսվելուն պես՝ Նիկոլը կազմակերպում է ԱԺ-ում ՔՊ-ի հակառուսական ցերեկույթը։ Ու տարիք, հասունություն, անցած ճանապարհ մոռացած՝ տասնյակներով լծվում են պուլտի կոճակի հրահանգին։ Բայց այստեղ կարևորը այս մարդկանց որակը չէ, այլ՝ այն վտանգի մակարդակը, դեպի ուր գործող իշխանությունը դարձյալ հրում է Հայաստանը։ Սա նույն  գործելաոճն է, որը կար 2018-2020 թվականներին և որը հանգուցալուծվեց սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմով։ Պատերազմ, որը չպետք է լիներ։
- Հայաստանում կա շատ սուր խնդիր՝ մեր բոլորի ճակատագիրը որոշում է մեկ հոգի՝ Նիկոլը։ Պետության, ժողովրդի, ներկա և գալիք սերունդների ճակատագիրը նա որոշում է միանձնյա։ Նրա ցանկությունից, նրա հաշվարկներից, նրա առաջնահերթություններից, նրա գիտելիքից, նրա պատկերացումներից և նրա տրամադրությունից է կախված ամեն ինչ։ Եվ հենց այստեղ է, որ ընդդիմությունը ստանում է ժողովրդին դիմելու և հասկացված լինելու մեծ շանս. չի´ կարելի թույլ տալ, որ ՄԵԿ հոգին ինքնակամ ու միայնակ վճռի պետության և յուրաքանչյուրիս ճակատագիրը։ Այս կոչով պետք է ընդդիմությունը դիմի ժողովրդին։ Ու երկրում պետք է վերջապես ձևավորվի համապատասխան տոտալ պահանջ՝ վերջ դնել այս աբսուրդ միապետությանը։

- Նոյեմբերի 16-ի պատերազմը՝ Ադրբեջանի հարձակումը, ոչ մի պետություն հստակ չդատապարտեց. կոչերն ընդհանրական էին։ Սա վերահաստատեց մեր ստրատեգիական մենակությունը, ինչը շատ վտանգավոր վիճակ է։ Այս իշխանության պարագայում   Հայաստանը չի կարողանում այսօր ակնկալել միջազգային որևէ գործուն աջակցություն։ Սա ընդդիմության հաջորդ խնդիրն է՝ այս իրավիճակը և դրա վտանգավորությունը պարզ բացատրել ժողովրդին։

- Նոյեմբերի 16-ի երեկոյան պատերազմը կանգնեցվեց Շոյգուի միջնորդությամբ։

- Նոյեմբերի 17-ին Նիկոլը եկավ ԱԺ, սկսեց սրբագրել ու տարանջատվել նախորդ օրվա հակառուսականությունից։

- Նոյեմբերի 17-ից ռուսական փորձագիտական հանրությունը ցուցադրաբար արձանագրեց, որ հակառուսական ցերեկույթը Նիկոլի պատվերով էր։

- Նոյեմբերի 17-ին կառավարության նիստում Նիկոլը հայտարարեց, որ ռուսական կողմից կա առաջարկ՝ սահմանազատման և սահմանագծման նախապատրաստման թեմայով, և Հայաստանի համար դա ընդունելի է։ Դարձյալ գործ ունենք միայնակ որոշումների հետ՝ Հայաստանը ե´ս եմ։ Իսկ եթե այդ հայտարարությունը լիներ ավելի վաղ, ապա մեկօրյա պատերազմը կարող էր և չլինել, և չէին լինի կորուստները։

- Նոյեմբերի 18-ին Վլ. Պուտինը անդրադարձավ խնդրին։


Մենք՝ անցած և հնարավոր պատերազմների միջև

680 հազար ընտրող թույլ տվեց, որ Հայաստանը շարունակի գտնվել պատերազմի մշտական վտանգի մեջ։ Սա մեր այսօրվա իրականությունն է։ Բայց դա չպետք է համարվի դատավճիռ, այս վիճակին չի կարելի համակերպվել՝ այնպես, ինչպես չի կարելի համակերպվել անդադար պատերազմներին։
Նիկոլից դրական սպասելիքներ, հասկանալի է, չկան, բայց Նիկոլի ընտրազանգվածի հետ պետք է խոսել, որովհետև նրանք ուզում են խաղաղ և կանխատեսելի Հայաստան։
Այս պայմաններում իրավիճակը փոխելու ռեսուրսը մնում է ընդդիմությունը։ Դրա համար՝ ընդդիմությունը պետք է գնա բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների։ Պետք է ընտրվեն նաև հանրության հետ կոմունիկացիայի, հանրության ասելիքի նոր, ճիշտ բանաձևեր։

1. Բարձրացնել ահազանգ՝ չի´ կարող, աբսուրդ է, երբ այս բարդ իրավիճակում մեր բոլորի ճակատագիրը որոշում է մեկ հոգի՝ թաքուն, միայն իրեն հասկանալի և ցանկալի հաշվարկներից ելնելով։ Սա բերում է պատերազմների։ Պետք է գեներացնել հանրային ճնշում՝ պահանջելով բացատրություն՝ ի՞նչ ես բանակցում, ինչի՞ց ես խուսափում, ի՞նչ լուծումների ենք գնում և այլն։

2. Ընդդիմությունը չի կարող հայտարարել, որ մենք դեմ ենք սահմազատմանը և սահմանագծմանը, ճանապարհների ապաշրջափակմանը և բանակցային մյուս ուղղություններին։ Նախ՝ արտաքին աշխարհում ոչ մեկի կողմից դա չի ընկալվում, և դա չի ընկալվում ներսում։ Որովհետև միանգամից ծագում է հարց. այդ դեպքում ո՞րն է այլընտրանքը։ Հիմա եկել ենք մի փուլի, երբ ընդդիմության խնդիրը ոչ թե պարզ հակադրումն է իշխանությանը, այլ՝ հանրությանը լուծումներ և տեսլականներ ներկայացնելը։ Հայաստանը բանակցային սեղանին պետք է ներկայացնի առաջարկների սեփական փաթեթը՝ խելամիտ հաշվարկներով. և դա կարող է անել ընդդիմությունը։

3. Լուրջ խնդիր է Հայաստանի միջազգային մեկուսացումը մեղմելը։ Ոչիշխանական համակարգերում կան լուրջ անհատներ և մեխանիզմներ՝ այս ուղղությամբ աշխատելու համար։ Հանրությունը սա պետք է տեսնի։

Ամփոփում

Նոյմեբերի 16-ի պատերազմում ամենավտանգավորն այն է, որ հայ հասարակությունը չի հասկանում, թե ինչ կատարվեց, ինչ պրոցես է գնում։ Ժողովրդից  թաքուն խաղաղությունից դեպի ժողովրդից թաքուն պատերազմ մեկ հեշտ քայլ է, որը ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ։ Ուրեմն՝ ընդդիմադիր համակարգերի և փորձագիտական հանրության խնդիրը դա է՝ հնարավորինս պարզ ներկայացնել եղելությունը, և նաև սա է հաջորդ ցանկացած օր նոր պատերազմ չունենալու երաշխիքը։
Արժանապատվություն, պրագմատիզմ և ազգային երազանք. սա պետք է լինի Հայաստանի հաջորդ փուլի գաղափարների փաթեթը, որը կծառայի նաև ներքին համախմբմանը»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Заявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протеста
Самое популярное