Ադրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել 

Բրյուսելյան դեմարշ. Փաշինյանը կրկին փորձում է «քցել» Մոսկվային

Վերլուծական

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին Բրյուսելում: Բացի այդ, ձեռք է բերվել ՊՆ նախարարների մակարդակով ուղիղ կապ պահպանելու համաձայնություն: Ուշագրավն այստեղ այն է, որ դեռ հոկտեմբերի վերջից սկսած մեդիա տիրույթում խոսակցություններ էին գնում Մոսկվայում եռակողմ ֆորմատով հանդիպում կազմակերպելու և ինչ-ինչ փաստաթղթեր ստորագրելու հավանականության մասին: Իսկ ի՞նչ եղավ դրանից հետո:

Նոյեմբերի սկզբին սորոսական կայքերից մեկով տեղեկատվական սլիվ կազմակերպվեց, համաձայն որի՝ նոյեմբերի 9-ին Փաշինյանը Մոսկվայում պետք է երկրորդ կապիտուլյացիոն ակտը ստորագրեր: Մոսկվայից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին հանդիպման անցկացման մասին լուրերը: Ինքը` Փաշինյանը, նոյեմբերի 8-ին տված իր հարցազրույցում հայտարարեց, որ հանդիպում նախատեսված չէ, դրանից ժամեր առաջ ռուսական կողմը հայտարարել էր հաջորդ օրը հանդիպում անցկացնելու պայմանավորվածության մասին: Փաստացի, Փաշինյանն իր հարցազրույցով բացահայտ հերքեց Մոսկվային և ցույց տվեց, որ հանդիպման ներկայանալ չի պատրաստվում: 

Դրան հաջորդեց սահմանային լարվածությունը և բախումը Սյունիքում ու Վայոց Ձորում, ինչի ֆոնին Փաշինյանի թիմակիցները կազմակերպված ակցիա, նույնիսկ դեմարշ սկսեցին ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի դեմ՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով, որ Մոսկվան չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, ՀԱՊԿ-ին այլընտրանք գտնելու ժամանակն է և այլն: Նույն օրը կառավարությունը հայտարարեց, որ վարչապետը ընդունել է ԱՄՆ նախագահի հանդիպման առաջարկը և տեղի կունենա Փաշինյան-Բայդեն հանդիպում: Այս լուրը, մեղմ ասած, մանիպուլացված է ներկայացվել, քանի որ Փաշինյանը Վաշինգտոն չի մեկնելու, հանդիպումը տեղի է ունենալու օնլայն ֆորմատով, իսկ կոնֆերանսին հրավիրված է ոչ միայն Փաշինյանը, այլ շուրջ 100 երկրի ներկայացուցիչ: Այնուամենայնիվ, այս տեղեկության տիրաժավորումը հենց ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի դեմ կազմակերպած գրոհի օրն ինքնին պատահականություն չէ:

Երեկ էլ ՌԴ նախագահի խոսնակը և ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարում էին, որ եռակողմ հանդիպումը կկայանա այն ժամանակ, երբ բոլոր կողմերը տան իրենց համաձայնությունը: Այսինքն՝ Մոսկվան ակնարկում է, որ կողմերից մեկը, ամենայն հավանականությամբ, հենց պաշտոնական Երևանը, տորպեդահարում է այս հանդիպումը: Միևնույն ժամանակ, Լավրովը պնդում էր, որ եռակողմ ֆորմատով հանդիպումն այնպայման տեղի է ունենալու:

Այն տեղի է ունենում, սակայն ոչ եռակողմ ֆորմատով և ոչ Մոսկվայի հովանու ներքո: Ավելին` այս հանդիպման մասին հայկական կողմն իմանում է ոչ թե արտահոսքերից, այլ այդ մասին պաշտոնապես հայտարարում է ԵՄ նախագահը, այն էլ հանդիպումից մեկ ամիս առաջ: Սա նշանակում է, որ Փաշինյանը հերթական անգամ ցանկանում է քցել Մոսկվային, վերջինիս ներկայացնել ոչ հուսալի դաշնակից, թույլ մեդիատոր և հերթական անգամ կտրուկ  շրջարդարձ է կատարում դեպի Արևմուտք: Ըստ էության, սրանով նաև փորձ է արվում Մոսկվայի ձեռքից խլել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արբիտրի մենաշնորհը և այն փոխանցել Արևմուտքին: Այն, որ Փաշինյանը գնում է դրան, վկայում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը փաստացի մերժեց Մոսկվայի առաջարկած 3+3 ֆորմատը` նախապատվությունը տալով ԵԱՀԿ Մինսկի խմբին: Մինչդեռ հենց երեկ էր ՌԴ ԱԳՆ նախարարը հայտարարել, որ ԵԱՀԿ անդամ պետությունների միջև ճգնաժամը խորանում է: 

Թե ինչ գին կվճարեն Հայաստանն ու Արցախը Փաշինյանի հերթական արտաքին քաղաքական ռևերսի արդյունքում՝ ցույց կտա ժամանակը, սակայն, ակնհայտ է, որ Փաշինյանը Արևմուտքին սիրաշահելով՝ իշխանությունը պահպանելու և երկարաձգելու հերթական փորձն է անում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվելԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը Սիամական երկվորյակն ամուսնացել է բանակի վետերանի հետ (լուսանկարներ)ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կան
Ամենադիտված