ԵԱ․ Հայաստանի հավաքականը մրցեց սերբերի հետ և վստահ հաղթանակ տարավ
СпортՍլովենիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց սերբերի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 3,5։0,5 հաշվով։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը վաստակեցին 1-ական միավոր, Գաբրիել Սարգսյանը խաղաց ոչ ոքի։
Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր եւ առաջատարների թվում է։ Նախորդ տուրերում Հայաստանի թիմը 3,5։0,5 հաշվով հաղթել է Բելգիայի, 2,5։1,5 հաշվով՝ Իսրայելի եւ Ֆրանսիայի թիմերին, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Նորվեգիայի, Գերմանիայի, Ադրբեջանի եւ Իսպանիայի թիմերի հետ։
Կանանց Հայաստանի հավաքականը 2։2 հաշվով ոչ ոքի խաղաց Լիտվայի թիմի հետ եւ վաստակել է 8 միավոր։
Հաղթանակ տարավ Էլինա Դանիելյանը, ոչ ոքի խաղացին Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը, պարտություն կրեց Աննա Մ․ Սարգսյանը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել էր Խորվաթիայի, 3։1 հաշվով՝ Բելգիայի եւ Լեհաստանի հավաքականներին, 1,5։2,5 հաշվով պարտվել էր Վրաստանի, Իտալիայի, Ուկրաինայի թիմերին, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել սերբերի հետ։