Սահմանին խնդիր չկա. ՔՊ-ն վերսկսեց քարոզարշավը
Քաղաքական«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները վերսկսել են ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։ Մինչ այդ՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ ՔՊ-ական թեկնածուները առժամանակ դադարեցրել էին ՏԻՄ ընտրության նախընտրական ակտիվ քարոզչությունը՝ սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված:
Սակայն, վերջիններս արդեն իսկ վերսկսել են քարոզարշավը՝ այսպես ասած սահմանային իրավիճակը դիտարկելով անվտանգային։
Մասնավորապես, Վեդի համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ական ավագանու թեկնածու Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ նոյեմբերի 18-ից վերսկսում են քարոզարշավը․ «Եկե՛ք միասին կերտենք մեր ԱՊԱԳԱՆ. ԱՊԱԳԱ, որտեղ չկա սուտ և կեղծիք, կա միայն ազնիվ աշխատանք և արդարություն, հարգանք միմյանց նկատմամբ»։
Ավելի վաղ, քարոզարշավը դադարեցնելու մասին հայտարարել էին Վեդի համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ական ավագանու թեկնածու Գարիկ Սարգսյանը, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Հրազդանում գործող քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սևակ Միքայելյանը: