Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda US State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off 

ՌԴ–ն դեմ է Թուրքիայի նկրտումներին․ ինչու հայերը չպետք է արագացնեն իրադարձությունները

Russia

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ քննություն դարձան հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրությունը ստուգելու համար։ Ռուս պատգամավորը պարզաբանել է իրավիճակն ու թվարկել այն գործոնները, որոնցից կախված են այդ հարաբերությունները։

Սյունիքում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումները, ի թիվս այլ բաների, Մոսկվայի հասցեին քննադատության հերթական ալիք բարձրացրին: Իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք մարգինալ ուժեր շտապեցին մեղադրել Ռուսաստանին, որ իբր չօգնեց դաշնակցին: Իրավիճակն ուշադիր ուսումնասիրելու և ավելի լայն համատեքստում դիտարկելու դեպքում, սակայն, ոչ այնքան միանշանակ պատկեր է ուրվագծվում։

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ ռուսական քաղաքականությունը Հարավային Կովկասում շատ բազմաշերտ է, և հնարավոր չէ պահանջել Մոսկվայից նույն հռետորաբանությամբ անվերապահ աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչպես դա անում է, օրինակ, նույն Թուրքիան Ադրբեջանի հանդեպ։

«Այո, Ռուսաստանը պետք է իր մեջ ուժ և հնարավորություն գտներ 44-օրյա պատերազմ թույլ չտալու համար ... Դեռ 2011-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Բաքուն ուզում է ոչ թե պարզապես լուծել հակամարտությունը, այլ ռազմական ռևանշի հասնել։ Այն ժամանակ պայմանագրի համաձայնեցված տեքստն Ադրբեջանի նախաձեռնությամբ տապալվեց։ Ակնհայտ էր, որ ադրբեջանական կողմին ռևանշ էր պետք, ինչպես նաև բավարարել թուրքական նկրտումները։ Իսկ թուրքերին առիթ էր պետք տարածաշրջանում հայտնվելու համար։ Հենց այդ պատճառով Մոսկվան պետք է լայնածավալ բախումներ թույլ չտար», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչը։

Նրա կարծիքով` այժմ Ռուսաստանի խնդիրն այն է, որ այս պատմության մեջ հայտնվել են նոր գործոններ, առաջին հերթին՝ թուրքականը… Թուրքիան հայտարարում է, որ ամեն ինչում և միշտ աջակցում է Ադրբեջանին՝ չխորանալով՝ ով է ճիշտ, ով` մեղավոր։ Բայց Ռուսաստանը նման հայտարարություններ չի անում, քանի որ ուզում է պահպանել միջնորդի դերը։
 
Այս առումով Զատուլինի համար հասկանալի չէ Հայաստանի քաղաքական հանրույթի որոշ ներկայացուցիչների պահվածքը, որոնք «իրենք իրենցից ոչինչ չպահանջելով` Ռուսաստանից են պահանջում»։ Բայց եթե Ռուսաստանը հայտարարեր Հայաստանին անվերապահորեն աջակցելու մասին, ինչպես Թուրքիան է աջակցում Ադրբեջանին, ապա կկորցներ միջնորդի կարգավիճակը։ Այն դեպքում, երբ հենց Մոսկվայի ներկայիս դիրքորոշման շնորհիվ ՌԴ–ն կարողացավ խոչընդոտել Ղարաբաղում թուրք «խաղաղապահների» հայտնվելուն։
 
«Պուտինը կամք դրսևորեց ու ապացուցեց, որ հայկական կողմը թուրք զինծառայողներին երբեք չի դիտարկի որպես տարածաշրջանի խաղաղապահներ։ Հայկական կողմը խաղաղապահների դերում չի դիտարկի այն երկրի զինվորականներին, որը չի ճանաչում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը և ագրեսիվ կերպով ընդդիմանում է այդ հարցի վերաբերյալ ցանկացած որոշմանը», - ասաց Զատուլինը։
 
Վերադառնալով սահմանային բախումների թեմային՝ քաղաքական գործիչը պնդեց, որ դրանց մեղավորն ու նախաձեռնողը միանշանակ Բաքուն է, որը գործում է հաղթողի տրամաբանությամբ ու շտապում է ամրապնդել իր հաջողությունը։ Հիմնական խնդիրը մեկն է` ստիպել Հայաստանին ստորագրել սահմանազատման մասին համաձայնագիրն ու հրաժարվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ցանկացած քննարկումից։ Այդ կապակցությամբ Զատուլինը հարց ունի բանակցողներին՝ կարելի՞ է արդյոք սահմանների մասին պայմանագիր ստորագրել, բայց հատուկ հայտարարել, որ դա չի վերաբերում կարգավիճակի հարցին։ Պատգամավորն անձամբ կարծում է, որ Ռուսաստանը հենց այդպիսի դիրքորոշում ունի։ Իսկ Ադրբեջանը կարծում է, որ սահմանների մասին պայմանագիրը կվերացնի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հարցերը։
 
Գալով Թուրքիայի գործոնին՝ պատգամավորը նշեց, որ Ռուսաստանը փորձում է հնարավորինս պահպանել քիչ թե շատ գործընկերային հարաբերությունները՝ հաշվի առնելով մի շարք գործոններ` և՛ Արևմուտքի հետ առճակատումը, և՛ իր սահմանների մոտ նոր հակամարտություն թույլ չտալու ձգտումը։ Բայց Մոսկվան շատ լավ է հասկանում, որ Անկարայի հավակնությունները չեն վերացել։ Շահերի բախում կա Կովկասում, Ղրիմում, Միջին Ասիայում։
 
«Ամբողջ հարցն այն է, թե երբ և ինչ պայմաններում կողմերն ի վերջո կգնան առճակատման, կփորձեն «պարզել հարաբերությունները»։ Ցավոք, մեր հարգարժան հայ բարեկամները արագացնում են իրադարձություններն ու ռազմական պարտության հաջորդ օրը, դեռ ուշքի չեկած, ներքին հարցերը չլուծած, մեզանից պահանջում են անհապաղ առճակատման մեջ մտնել Ադրբեջանի հետ», - ասաց նա։
 
Ռուսաստանը` որպես միջնորդ, չի կարող պաշտոնապես դեմ խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Բայց պետք է հստակ նշվի, որ փաստաթղթի ստորագրումը Ղարաբաղի կարգավիճակի հարցը օրակարգից հանելու հոմանիշ չէ։ Այդ հարցերը պետք է առանձնացվեն։ Ադրբեջանն այդ ամենը «փաթեթավորում» է, բայց Մոսկվան ու Երևանը պետք է շահագրգռված լինեն, որ այդ փաթեթը բացվի։
 
Միաժամանակ Զատուլինն այնքան էլ խելամիտ չի համարում Հայաստանում հնչող որոշ խոսակցություններ այն մասին, որ Ռուսաստանը դաշնակից չէ, և որ անհրաժեշտության դեպքում կարելի է ուրիշին գտնել։ Որպես կանոն այլընտրանքային դաշնակից է նշվում Ֆրանսիան: Սակայն նման դատողությունների գինը հասկանալու համար բավական է հիշել «տարօրինակ պատերազմը»։
 
«Ֆրանսիան Անգլիայի հետ փորձում էր օգնել Լեհաստանին Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Հայտնի է՝ դա ինչ ավարտ ունեցավ Լեհաստանի համար։ Եվ ինչ էին անում Փարիզում, երբ Լեհաստանին հոշոտում էին։ Կարծում եմ` բոլորն են հիշում այդ մասին», - ասաց նա։
 
Հենց այդ պատճառով որքան շուտ Հայաստանում հասկանան, որ Ռուսաստանին ապավինելուց բացի, այլ տարբերակներ պատմականորեն չկան, այնքան ավելի լավ կլինի։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Central Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with Israel
Most Popular