Արցախի ՊԲ նախկին մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փողոցում հանդիպում եմ տարիներով միասին ծառայած իմ զինակից ընկերոջը... Այսօր նա տակավին շարքում է , իսկ ես՝ շարքից դուրս...: Հանդիպելուց, փորձում է հայացքը թաքցնել... Համոզված եմ, որ մեղք չունի, բայց նաև իրար աչքերի մեջ նայելն ու նախկինի պես բարևելն է դժվար... Երկուսս էլ գիտենք, որ կորցրել և կորցնում ենք, երկուսս էլ համոզված ենք, թե ինչի համար... Սակայն, ես կարողանում եմ ասել այն, ինչ ուզում եմ ասել, իսկ ինքը՝ ոչ... Հայացքը թաքցնելով, բարևում և հեռանում է, որովհետև նա դեռ զինվոր է՝ հրաման կատարող, իսկ ես՝ ոչ...