Քանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավոր Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. Փաշինյան Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ Դանիելյան Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ) Միջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլին ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցը 

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն

Հասարակություն

Նոյեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան թվով 11 սարկավագներ:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում Անուշավան Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով քահանանների ճակատներն ու ձեռքերը և շնորհելով նրանց նոր հոգևոր անուններ: Իշխան սարկավագ Գևորգյանը վերակոչվեց Տ. Տրդատ քահանա, Ավետիք սարկավագ Նահապետյանը՝ Տ. Տիրան քահանա, Սասուն սարկավագ Աշուղբաբյանը՝ Տ. Ներսես քահանա, Վաչագան սարկավագ Դոխոլյանը՝ Տ. Հուսիկ քահանա, Հմայակ սարկավագ Կարապետյանը՝ Տ. Արամ քահանա, Տիգրան սարկավագ Սիմոնյանը՝ Տ. Արտավազդ քահանա, Նարեկ սարկավագ Հակոբյանը՝ Տ. Սեպուհ քահանա, Սևակ սարկավագ Հակոբյանը՝ Տ. Տիգրան քահանա, Գևորգ սարկավագ Գևորգյանը՝ Տ. Մաղաքիա քահանա, Արշակ սարկավագ Հակոբյանը՝ Տ. Արտաշես քահանա և Բենիկ սարկավագ Հովհաննիսյանը՝ Տ. Հովհան քահանա:

Ձեռնադրության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին: Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության կարևորությանը, մասնավորաբար ասաց. ««Կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետև այն վայրը, ուր կանգնած ես, սուրբ է» (Ելք Գ 5): Աստվածային այս կանչն է, որ մեզ բոլորիս, իրարից տարբեր ժամանակներում բերել է այս սրբազան վայրը: Դարեր առաջ աստվածային այս բառերը լսեց Մովսես մարգարեն, ով փորձում էր մոտենալ անկեզ մորենուն: Այս խոսքերն այսօր աստվածադիր Սուրբ Սեղանից և նրա վրա ճառագող Լուսավորչի կանթեղից Ձեզ է ուղղված: Նայեցեք այդ լույսին հովվի աչքերով, ինչպես Մովսեսն էր նայում անկեզ մորենուն և այնտեղից կլսեք այդ ձայնը. «Հանեցեք ձեր կոշիկները ձեր ոտքերից, որ մինչև այսօր քայլել են այս աշխարհի փոշիների մեջ, մաքրվեք այս աշխարհի տիղմից, որովհետև այն տեղը, որտեղ դուք կանգնած եք, որտեղ ուխտել եք հավատարմություն և խոնարհություն, որտեղից մխիթարություն և սուրբ հաղորդություն պիտի բաշխեք մեր հավատավոր ժողովրդին. Սուրբ երկիր է, սուրբ հող է»»:

Անդարադառնալով քահանայական պատասխանատու առաքելությանը՝ Անուշավան եպիսկոպոսն ընդգծեց. «Աստվածային խոսքի մշակներ լինելը լոկ խոսքով չի սահմանափակվում: Այն իր մեջ որքան ուրախություն ու քաղցրություն, այնքան էլ դառնություն և դժվարություն ունի: Քրիստոսի առաքյալ դառնալը միայն այս պահի կատարվածով և օծում ստանալով չի սահմանափակվում: Դուք ձեր ողջ կյանքի ծառայության ընթացքում պետք է ձգտեք դառնալ նվիրյալ քարոզիչն ու մշակը, խոնարհ սպասավորը մեր Եկեղեցու և արժանանանք՝ արտաքին և ներքին ընդվզումներից վշտացած ու մոլորված ժողովրդի իրական առաքյալի կոչմանը»։

Այնուհետև, դիմելով նորաօծ քահանա հայրերին, Սրբազանն իր բարեմաղթանքները փոխանցեց նրանց. «Սիրելի քահանա հայրեր, ցանկանում եմ, որ լինեք միշտ կանաչ, եղեք միշտ ջրառատ և այնպես եղեք, որ երբ մարդիկ ձեզ նայեն, ձեր խոսքերի միջից ձե՛զ չտեսնեն, այլ տեսնեն Քրիստոսին, տեսնեն Լուսավորիչին, տեսնեն Մեսրոպ Մաշտոցին, տեսնեն այն սուրբերին և հերոսներին, ովքեր իրենց կյանքը մատաղ արեցին, որպեսզի ազգի կյանքը միշտ փառավոր մնա, և դուք լինեք «մշակներ առանց ամոթի», լինեք տաճար Աստուծո և ունենաք այնպիսի ծառայություն, որ մեր Մայր Աթոռը իր հոգևոր ճառագայթումը առավել ուժեղացնի մեր ողջ ժողովրդի կյանքում հավիտյանս»։

Վերջում Սրբազան Հայրը ևս մեկ անգամ աղոթք վերառաքեց առ Աստված՝ խնդրելով երկնավոր Տիրոջից, որ յոթնարփյան շնորհներով լցնի նորաօծ մյուռոնաբույր քահանա հայրերին, մայր Եկեղեցին և Հայրենիքը։

Ապա Մայր Աթոռի միաբանները և ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան, շնորհավորեցին քահանաներին և համբուրեցին վերջիններիս մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` ստանալով անդրանիկ «Ողջույն»-ը:

Նորաօծ 11 քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քննչական կոմիտեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը․ «Հրապարակ»Սա Կիրանցի հարցը չի, ողջ ՀՀ-ի հարցն է, մեզ շատ են խաբել, արդեն պարզ ա ամենը. լարված վիճակ` ՏավուշումՈՒՂԻՂ. Ռեալիստների դաշինք․ նոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ստեղծվումԵրևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց«Զինվոր ծնվել ենք, զինվոր էլ կմեռնենք». լարված վիճակ Տավուշում, ցուցարարները չեն բացում ճանապարհըԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան«Ժողովրդին էլ չեք կարա խաբեք, հերիք ա ինչքան լսել ենք, էլ չենք ուզում». լարված իրավիճակ ՏավուշումՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՔանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավորԱՄՆ Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրիԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե ՂազարյանՋրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինըԳյուղերը հանձնել, գնացել բասկետբոլ ա խաղում (տեսանյութ)Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԺողովուրդ ջան, մեր խոսացածից հետո էս ճանապարհը փակելու տրամաբանությունը չեմ հասկանում Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՀայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. ՓաշինյանԱյս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ ԴանիելյանՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ)Նեթանյահուն վերահսկողությունից դուրս է եկել, նրան պետք է զսպել. Իրանի արտգործնախարարՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Նիկոլը շատ պուճուր ա, որ գա ու հող հանձնի Տավուշում, կռվի դաշտում ենք մեծացել. տավուշցիների ակցիանՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համարԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԷս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըՀանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԱռաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը Ադրբեջանին
Ամենադիտված