26-ամյա վարորդը Toyota-ով Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին
Emergency CaseԱյսօր՝ նոյեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 26-ամյա Վաղինակ Պետրոսյանը՝ իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով, Մյասնիկյան պողոտա 55 տան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, 27-ամյա Եվգենի Կոլուշնիին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Նիկիտա Ավետիսյանի և պարեկներ Սևակ Առաքելյանի, Ժակ Մանվելյանի գլխավորությամբ:
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում պարեկներ Տիգրան Ասատրյանն ու Ժորա Հակոբյանը վարորդին ուղեկցել են հիվանդանոց՝ պարզելու նրա սթափության աստիճանը, որտեղ պարզվել է, որ վարորդը եղել է սթափ: