Ձեզ համար արժեքը թող լինի ոչ թե ձեր տան տարածքի մի կտորը, այլ ձեզ ընծայած սրբազան Հայրենիքը
SocietyՏավուշի թեմը հատված է հապարակել Բագրատ Սրբազանի՝ Աստվածամոր՝ տաճարի ընծայման տոնի քարոզից:
«Աստված խոստում է տվել՝ պատվիրելով՝ այս բաները պիտի անեք՝ պիղծ բաներից հրաժարվեք,
ձեզ համար արժեքը թող լինի սրբությունը, ձեզ համար արժեքը թող լինի մարդկային բարձրագույն որակն ու նկարագիրը,
ձեզ համար արժեքը թող լինի ոչ թե մեռելությունը, այլ կյանքը,
ձեզ համար արժեքը թող լինիոչ թե ձեր տան տարածքի մի կտորը, այլ ձեզ ընծայած սրբազան Հայրենիքը,
ձեզ համար արժեքը թող լինեն ոչ թե ձեր սարքած կուռքերը՝ մարդու տեսքով, ապրանքի տեսքով, այլ թող լինի կենդանի ապրող Աստված,
ձեզ համար արժեքը թող լինի ոչ թե սեփական արդարությունը, որը խաբուսիկ է, մեկնաբանելի է, այլ թող լինի Աստծո արդարությունը։
Եվ թող ձեզ համար արժեքը չլինի մի կտոր հացը, որի փնտրտուքի ճանապարհին մարդն ամեն մեղք գործում է․ նպատակի մեջ ոչ մի խտրականություն չի դնում, ոչ մի ճանապարհի առջև չի կանգնում։
Մանավանդ մենք, մեր ժողովուրդը՝ ամեն ինչի մեջ վարպետ, որտեղ ստախոսությունը ճարպկություն, խելացիություն է համարվում, գնահատվում է, կեղծիքը համարվում է ոչ միայն ճշմարտություն, այլ նաև պատնեշ՝ ծածկվելու, թաքնվելու իր գործած մեղքի ետևում»։