Ով պետք է աներ՝ նա չէր արել․ Տիրան Խաչատրյանը՝ Կովսականի (Զանգելան) պաշտպանության մասին (տեսանյութ) yerkir.am
ՏեսանյութերՄեր անվան հետ մի պատմություն են կապում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ երբ տեսել եք, որ Կովսականի (Զանգելան) պաշտպանությունը արդյունավետ չի կազմակերպվում, ինքներդ վերցրել եք մի զորամիավորում, և անձամբ գնացել եք կռվելու այն դեպքում, որ ԳՇ պետի տեղակալ էիք և նաև վիրավորվել եք Զանգելանում՝ Yerkir.am-ի այս հարցադրումը ՀՀ ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը չհերքեց, միայն պատասխանեց, որ ինքը մինչև այդ էլ է կռիվներում եղել, և այս պատմությունը ճի՞շտ է, թե՞ ոչ՝ էական չէ։