Ռոնալդուն հրաժեշտ է տվել Սուլշերին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Twitter-ում հրաժեշտ է տվել գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Օլե Գունար Սուլշերին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։
Կիրակի օրը «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Սուլշերի հետ պայմանագիրը խզելու մասին։
«Նա իմ մարզիչն էր, երբ ես վերադարձա «Մանչեսթեր Յունայթեդ»։ Օլեն հիանալի մարդ է: Ես նրան ամենայն բարիք եմ մաղթում այն ամենին ընդառաջ, ինչ նրա համար պատրաստել է կյանքը: Հաջողությո՛ւն, իմ ընկե՛ր: Դու արժանի ես դրան»,- գրել է Ռոնալդուն։
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձել 2021 թվականի օգոստոսին։ Նախկինում պորտուգալացին անգլիական ակումբում հանդես է եկել 2003-2009 թվականներին։ Սուլշերը թիմային խաղացող է եղել 1996֊2007 թվականներին։