«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին արժանացել է Golden Boy մրցանակին
СпортԻսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Պեդրին ստացել է իտալական Tuttosport հրատարակության Golden Boy մրցանակը, որը տրվում է Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստին (մինչև 21 տարեկան խաղացողների ցանկում)։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերին՝ Իտալիայի Թուրին քաղաքում։ Նախորդ տարի մրցանակի դափնեկիր էր դարձել Դորտմունդի «Բորուսիայի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը։
2020/21 մրցաշրջանում 18-ամյա Պեդրին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 52 խաղ՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանիայի հավաքականի կազմում նա խաղացել է ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2020-ում, որտեղ հասել է կիսաեզրափակիչ։