Ակցիա կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
SocietyՀանրապետության հրապարակում ակցիա է տեղի ունենում: Հավաքի մասնակիցները Նիկոլ Փաշինյանից պահանջում են հրապարակել և ժողովրդին հասանելի դարձնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատմանը վերաբերող այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել: Նրանց նպատակն է հանրությանը տեղեկացնել երկրի առջև ծառացած խնդիրները:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ակցիայի մասնակիցները նաև փողոցներ էին փակել, հետո նույն պահանջով գնացել նախագահական և ԱԺ: