Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է Ադրբեջանի հետ հարաբերությունների «նոր փուլի մասին»
МирԻրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ԻԻՀ և Ադրբեջանի հարաբերությունները «նոր փուլ» են մտնում։ Այդպես նա մեկնաբանել է Ադրբեջանի փոխվարչապետի այցը Թեհրան։
Նա հավելել է, որ որոշակի հրապարակային լարվածության շրջանից հետո կողմերն անցնում են հարաբերությունների նոր փուլ, գրում է IRNA-ն:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է ԻԻՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին՝ նոյեմբերի 28-ին Աշխաբադում կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։