Քրիստինա Ագիլերայի կուրծքը համացանցում դարձել է քննարկման թեմա (լուսանկարներ)
ԼուսանկարներԱմերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան մասնակցել է Latin Grammy Awards 2021 մրցանակաբաշխությանը խորը դեկոլտե ունեցող հանդերձանքով։ Նրա լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։
40-ամյա հայտնին Լաս Վեգասում տեղի ունեցած միջոցառմանը ներկայացել է Vivienne Westwood-ի թավշյա երկարափեշ զգեստով, որը զարդարված է երկար վինիլային լապտերի թևերով և կիսաշրջանաձև դեկոլտեով։ Նա նաև կրում էր սանդալներ, խաչաձև վզնոց և մի քանի մատանի։ Բացի այդ, Ագիլերան վառ դիմահարդարված էր։
Ագիլերայի կուրծքը դարձել է համացանցի օգտատերերի քննարկման թեմա, որոնց մեկնաբանությունները հայտնվել են նյութի տակ։ «Նա բնական գեղեցկուհի էր՝ փոքր կրծքերով։ Այս իմպլանտները չափազանց մեծ են նրա կազմվածքի համար», «Ինչո՞ւ քառակուսի տեսք ունեն նրա իմպլանտները», «Աստված, ինչ զզվելի կուրծք է», «Այսպիսի կրծքով ավելի լավ է դեկոլտե չհագնել»,- քննադատել են նրանք։