Պուտինը ասաց, որ իրենք չպիտի բացատրեն, որ բարի գործ են անում, այլ բարին փնտրողը պիտի գտնի իրենց․ Հայկ Եսայան
БлогосфераՀայկ Եսայանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջին տասնամյակների ստեղծած «լավագույն» պռոդուկտներից մեկը Մայքլ Ջեքսոնն էր: Այսպես կոչված փոփի արքան լավագույնն է ցույց տալիս հավաքական արևմուտքի սնանկությունը:
Մի երկրում, որտեղ մեկ սևամորթի սպանության համար իբր թե քաղաքացիական անհնազանդություններ են տեղի ունենում, պետական մակարդակով մեծարվում է իր մաշկի գույնը փոխած նախկին սևամորթը:
Երկիր, որը American dream հեքիաթով և հոլիվուդյան ստերով կերակրում է ամբողջ աշխարհին, համաշխարհային աստղ է դարձնում մարդու, ով մահացավ թմրանյութերի գերդոզավորումից: Նա իր համերգների ընթացքում բացահայտ ցույց էր տալիս սատանիստական բեմադրություններ և իր կռապաշտ հանդիսատեսին փորձում էր կտրել Աստծուց: Իսկ մեր արևմտյան քարոզիչները փորձել և փորձում են մեզ հրամցնել այդ արժեքները:
ՀԳ. Այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի փորձում անել իր քարոզչությունը, ինչպես անում է արևմուտքը, նախագահ Վլադիմիր Պուտինը ասաց, որ իրենք չպիտի բացատրեն, որ բարի գործ են անում, այլ բարին փնտրողը պիտի գտնի իրենց: Ռուսաստանը չարիք չի արտադրում և չի զբաղվում հոգևորսությամբ, այն հոգով պղվածների համար չէ»: