Ցանկանում եմ վերադառնալ «Բարսելոնա»․ Մեսսի
Սպորտ«ՊՍԺ»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։ Հիշեցնենք, որ ֆինանսական խնդիրների պատճառով՝ կապտանռնագույնները չկարողացան երկարաձգել պայմանագիրը արգենտինացու հետ, և նա ստիպված էր տեղափոխվել փարիզյան ակումբ։
«Ես երբեք չեմ թաքցրել, որ ցանկանում եմ վերադառնալ «Բարսելոնա»։ Իմ տունն այնտեղ է, ուստի ցանկանում եմ օգնել թիմին՝ որքան կարող եմ: Եվ ես գիտեմ, որ կարող եմ օգնել նրանց»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին կատալոնական «Բարսելոնայում» հանդես է եկել 2004-2021 թվականներին։ Կապտանռնագույնների հետ ֆուտբոլիստը դարձել է Իսպանիայի տասնակի չեմպիոն և չորս անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։