Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» 

Երկխոսությունը գերադասելի է, բայց կարևոր է՝ ինչ գնով է դա լինում․ Դավիթ Բաբայան

Քաղաքական

«Մենք ցանկացած երկխոսություն ավելի բարձր ենք գնահատում, քան պատերազմն ու բախումները․ որքան էլ երկխոսությունը գերադասելի է, խնդիրն այն է՝ ինչ գնով է դա լինում։ Կտեսնենք՝ ինչպիսի ընթացք է ստանում հանդիպումը, ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվելու։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից քայլեր չեն ձեռնարկվում իրավիճակը կայունացնելու համար, ընդհակառակը՝ շարունակվում է ագրեսիվ քաղաքականությունը»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ 

Հարցին, թե նախքան Փաշինյան-Ալիև հանդիպումը սադրիչ գործողություններ իրականացնելով ու սահմանային լարվածություն հրահրելով Ադրբեջանն ի՞նչ է ուզում հասկացնել՝ Բաբայանը պատասխանեց․ «Այդ երկիրը շատ ազնիվ թշնամի է, երբեք չի թաքցնում իր նպատակները և միշտ այն արտահայտում է տարբեր ձևերով»։

Խոսելով մի քանի օր Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին, որոնք ուղղված են Փաշինյանի կողմից փաստաթղթի ստորագրման դեմ, ինչպես նաև նոյեմբերի 26-ին սահմանատազում-սահմանագծում իրականացնելուն ու դրանից հետո հնարավոր սկսվելիք պատերազմի մասին՝ Բաբայանն ասաց․ «Երբ խոսում են ամսաթվերի, այսինչ օրը պատերազմ սկսելու մասին, բնական է՝ ոչ ոք չգիտի, թե որ օրն ինչ կլինի։ Արցախում լայնածավալ պատերազմի հավանականությունը շատ քիչ է՝ քանի այստեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։ Հայաստանի դեպքում, որպեսզի պատերազմ չլինի, պետք է ուժեղ լինել, ճիշտ քաղաքականություն վարել, եղբայրական երկրների հետ հարաբերությունները զարգացնել․ սա է գրավականը։ Ես փաստաթղթին ծանոթ չեմ, որ մասնագիտական կարծիք հայտնեմ, բայց, Արցախի համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, սա կարմիր գիծ է։ Այո, մենք ձգտում ենք կարգավորել հիմնախնդիրը՝ գոնե զեչոք հարևաններ լինելով։ Մենք երբեք չենք հրաժարվում մեր պատմական հայրենիքից․ Շուշին, Քարվաճառը, Հադրութը եղել և կմնան մերը՝ անկախ ամեն ինչից։ Ինչ վերաբերում է սահմանազատմանն ու սահմանագծմանը, ապա այն բարդ գործընթաց է, մեկ շաբաթվա, նույնիսկ մեկ տարվա խնդիր չէ։ Մեր ճակատագիրը բացառապես կախված է մեզանից։ Ցանկացած պարտադրանք՝ մեզ մտցնել Ադրբեջանի կազմում, ունենալու է 2 ելք՝ կամ նոր պատերազմ, կամ՝ արցախցիները դուրս են գալու ազգովի»,- նշեց նա։ 

Բաբայանն, անդրադառնալով Ադրբեջանի նպատակներից մեկին, որն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ն է, նշեց, թե իր համար անհասկանալի է միջանցք ձևակերպումը․ «Ի՞նչ է նշանակում միջանցք․․․ եթե խոսում ենք ապաշրջափակման, կոմունիկացիաների բացման մասին՝ ճանապարհը միջանցք չի դառնում, չէ՞։ Այսինքն, եթե վաղը Ադրբեջանի տարածքով Հայաստանը փորձի կապ հաստատել օրինակ՝ Վրաստանի կամ Ռուսաստանի հետ, ինչ է՝ այդ ճանապարհը պետք է դառնա միջա՞նցք, իհարկե, ոչ։ Եթե մեզ համար միջանցք չի դառնում՝ իրենց համար ո՞նց պետք է դառնա։ Ճանապարհը մի բան է, միջանցքը՝ այլ բան։ Ճանապարհը, խնդրեմ, թող օգտագործեն, մենք էլ՝ իրենցը։ Թող գնան-գան՝ ինչպես մյուս երկրներում։ Օրինակ՝ Ֆրանսիայի տարածքով Գերմանիան գնում է Իսպանիա, ինչ է, միջա՞նք է ուզում»,- ասաց Բաբայանը՝ եզրափակելով, որ ճանապարհներն ու միջանցները տարբեր երևույթներ են։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ամենադիտված