Ռուսաստանում նոր ապացույցներ են ձեռք բերել հայազգի ամենափնտրվող «օրենքով գողի» դեմ
ОбществоՌԴ Նիժնի Նովգորոդի ոստիկանության աշխատակիցները նոր ապացույցներ ունեն «օրենքով գող» Կամո Սաֆարյանի (Կամո Գորկովսկի) հանցագործությունների վերաբերյալ, հայտնում է KP. RU-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։ Հրապարակման զրուցակցի խոսքով՝ օրերս բացահայտվել են «հանցավոր հիերարխիայում նրա բարձրագույն դիրքը հաստատող փաստեր», համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ։
Հրատարակությունը նշում է, որ Սաֆարյանը համարվում է ամենափնտրվող «օրենքով գողը»։ 2017 թվականին հետախուզման մեջ հայտարարվելուց հետո նրան ոչ մի կերպ չեն կարողացել հայտնաբերել։
60-ամյա Գորկովսկին ութ անգամ դատապարտվել է գողության, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ Նա թագադրվել է Թբիլիսիում 1982 թվականին։