Մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչը
WorldՖիլիպիններում 125 տարեկան հասակում մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչ Ֆրանցիսկա Սուսանոն։ Այս մասին Facebook-ում հայտնել է Կաբանկալան քաղաքի կառավարությունը։
Երկարակյացը մահացել է երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ի երեկոյան։ «Մեր սրտում ցավով լուր ստացանք, որ մեր սիրելի Ֆրանցիսկա Սուսանոն մահացել է։ <...> Նա միշտ կմնա մեր ոգեշնչումն ու հպարտությունը»,- ասված է ուղերձում:
Տեղի առողջապահության վարչությունից հայտնել են, որ թոշակառուի մոտ վիրուսային հիվանդության ոչ մի ախտանիշ չի եղել։
Քաղաքի պաշտոնյաներն ընդգծել են, որ մահացածի կարգավիճակը՝ որպես մոլորակի ամենատարեց մարդ, պաշտոնապես հաստատված է Գինեսի ռեկորդների գրքում։ Սուսանոն ծնվել է 1897 թվականի սեպտեմբերի 11-ին։