Վահագն Չախալյանը և ակցիայի ևս մեկ մասնակից Երևանի մետրոյի կայարանից բերման են ենթարկվել
Общество«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մետրոյի Երիտասարդական կայարանի խաղաղ բողոքի ակցիայի ավարտից հետո մեր 2 գործընկերներին բերման են ենթարկել, որոնցից Վահագն Չախալյանի նկատմամբ ցանկանում են քրեական հետապնդում իրականացնել:
ՀՀ Ոստիկանություն և ՀՀ Գլխավոր դատախազություն հիշեցնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի մեջ որևէ հանցակազմ չի կարող լինել, նույնիսկ՝ ինքնիրավչության: Ավելին, «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված հավաքների անցկացման համար արգելված վայրերի ցանկում մետրոյի կայարանները նշված չեն: Հիշեցնում եմ նաև, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ժամանակին այս բողոքի ակցիան իրականացրել ու քրեական հետապնդման չի ենթարկվել:
Իսկ եթե կորոշեք շինծու քրեական գործ հարուցել, ապա տեղեկացնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը ես եմ»:
Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում
մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել՝ փորձելով խափանել
մետրոյի բնականոն ընթացքը:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը
«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Երևանի Հանրապետության հրապարակում ժամը
18:00-ին շտապ հավաք են կազմակերպելու: